Չավուշօղլուն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը: Այս մասին հաղորդում է Vatan թերթը: «Մենք ցանկանում ենք բարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որին դիտարկում ենք ոչ միայն որպես հարևան, այլև որպես կարևոր գործընկեր: Սակայն այդ գործընթացը չի կարող միակողմանի լինել»,- ասել է Չավուշօղլուն Էր-Ռիադում: Նա նաև մեկնաբանել է Ռուսաստանի արձագանքը՝ կապված վերջին ավիապատահարի հետ: «Հույս ունեմ, որ ՌԴ-ն իրեն ավելի պատասխանատու կպահի: Երկիրը նախկինում ևս հերքել է մեր օդային տարածքի խախտման փաստը, երբ խոցվեց ռուսական ինքնաթիռը, հերքում է նաև հիմա: Բոլոր մեր տվյալները կփոխանցենք ռուսական կողմին: Հերքումը ՌԴ-ի համար բնորոշ դիրքորոշում է, որը ցուցաբերում է վերջին ժամանակներս»,- ասել է ԱԳ նախարարը:
