Դավութօղլուն մեղադրել է Ռուսաստանին
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ հունվարի 29-ին ռուսական ինքնաթիռի կողմից Թուրքիայի օդային տարածքի խախտումը շատ կարճ է տևել, հաղորդում է Vatan թերթը: «Այժմ աշխարհում ոչ մի երկիր մեկուսացված չէ: Եթե ինչ-որ տեղ տեղի է ունեցել օդային տարածքի խախտում, անհնար է դա թաքցնել: Խախտումը շատ կարճ ժամանակով է տեղի ունեցել, այն ֆիքսվել է Ռուրքիայի և ՆԱՏՕ-ի ռադարների կողմից: Թուրքիան չի փորձում սրել լարվածությունը ՌԴ-ի հետ, սակայն ցուցաբերում է անհրաժեշտ զգոնություն իր օդային տարածքի պահպանման հարցում»,- ասել է Դավութօղլուն Էր-Ռիադում: Նրա խոսքով՝ Ռուսաստանի դիրքորոշումը, որը սպառնում է Թուրքիայի օդային տարածքին, ինչպես և սիրիական ընդդիմությանը, չի բխում ռուսական շահերից:
