Վերջապես մի լավ լուր

Հայաստանն ու Իրանը կստեղծեն նոր միջազգային տրանսպորտային ուղի Երեկ, կարելի է ասել, բավական ուրախալի լուր է ստացվել վերջապես` կառավարության եւ Իրանի հետ անվերջ ձգվող, բայց այդպես էլ որևէ նշանակալի  Թեհրանում Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու ստեղծման վերաբերյալ: «Ազատության» հետ զրույցում Բեգլարյանը նշեց, թե իրենց հաշվարկով այս ուղին ավելի էժան է լինելու, քան Ադրբեջանով և Թուրքիայով անցնող ուղիներն են․ «Իրանով անցնող բոլոր բեռները, որոնք գնալու են Եվրոպա կամ Ռուսաստան, փորձելու ենք մեքենայով ապրանքը բերել մինչև Երասխ, Երասխից գնացքներով Փոթի, արդեն Փոթիից նավով դուրս գանք Եվրոպա»: Ըստ նախարարի, Հայաստանի տարածքով այդ ուղու անցնելը ապահովելու համար այս տարի մեկնարկելու է Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու Սյունիքի ու Վայոց ձորի հատվածների շինարարությունը: Ավտոմայրուղու այդ հատվածը Ագարակը կկապի Երասխ երկաթուղային կայարանին, որը երկաթուղային կապ ունի Վրաստանի սևծովյան նավահանգիստների հետ․ «Մենք այս տարի մեծ ուժ ենք ներդնելու [Հյուսիս - Հարավ ավտոմայրուղու] Հարավի կողմը: Հարավից, եթե կարողանանք հասցնենք Քաջարան․․․ ամենադժվար մասը Ագարակից Քաջարան է: Մենք բավականին շատ այդտեղ ենք կարողանում ժամանակ և ճանապարհը ավելի արագացնենք, և Քաջարանից Սիսիան վաթսուն կիլոմետր շահում ենք: Մենք այս տարի, որ սկսենք աշխատանքները Ագարակից, իրանք կհասկանան, որ իրականում մեր այլընտրանքային ճանապարհն ավելի լավն է»: Նման տրանսպորտային միջանցքի կարևորությունը հատկապես ընդգծվել էր Հայաստանի ու Իրանի նախագահների օրերս կայացած հեռախոսազրույցի ընթացքում: Հասան Ռոհանին, մասնավորապես ասել էր․ «Պատժամիջոցներին հաջորդած ժամանակաշրջանը ճանապարհ է հարթում տնտեսական համագործակցության ընդլայնման համար, չպետք է ջանք խնայենք՝ կապելու Պարսից ծոցը Սև ծովին»: «Մենք պայմանավորվեցինք, որպեսզի երկու կանտեյներներ Բոմբեյից բերենք՝ Իրանով, Պարսից ծոցով, Հայաստանով հասցնենք Սև ծով և այնտեղից Եվրոպա՝ որևէ եվրոպական քաղաք, կոնկրետ ֆիքսենք գինը», - փոխանցեց Գագիկ Բեգլարյանը՝ հավելելով, որ պայմանավորվել են նաև երկու մեքենա Հայաստանից Իրանի տարածքով ուղարկել Իրաք՝ ճշգրտելու տարանցման գինը, որպեսզի այդ ուղին ևս կարողանան գործարկել: Գագիկ Բեգլարյանը մոտ մեկ շաբաթ առաջ էր Թեհրանում, ուր հանդիպել էր երկրի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի և Կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Մահմուդ Վայեզի հետ: Բեգլարյանն ասել է, որ իրանական կողմի հետ չորս հուշագիր է ստորագրել, որոնք վերաբերում են տրանսպորտի, կապի բնագավառներին․  «Մենք նրանց օգնելու ենք ինտերնետի ոլորտում, ուղիղ կապի ոլորտում»: Նախարարի խոսքով, իրանական կողմին ներկայացվել է երկու երկրները կապող երկաթգծի նոր ուղի՝ Մեղրի - Վայոց ձոր - Սևան տարբերակի փոխարեն՝ Մեղրի - Վայոց ձոր - Երասխ: Հաջորդ շաբաթ Երևան են ժամանելու իրանցի մասնագետները՝ ուսումնասիրելու նոր տարբերակը․  «Հնարավոր է, սա ավելի կարճ լինի և ավելի արագ կառուցելու լինի ապագայում: Իրանական կողմը շահագրգռվածություն ցուցաբերեց նոր երկաթգծի տեխնիկական ուսումնասիրության և վերջնական նախագծերի հարցում մասնակցություն ունենա և մեզ օգնի»: Այպիսով, հայ-իրանական հարաբերություններում կոնկրետ պայմանավորվածություն ձեռքբերվեց: Թե ինչ տնտեսական արդյունքներ կլինեն գործնականում, թե որքանով կենսունակ ու բարենպաստ կլինի այս տարբերակը` ֆինանսական տեսանկյունից, իհարկե, վաղ է ասել: Սակայն այն, որ Հայաստանին ու Իրանին արդեն իսկ հաջողվել է պայմանավորվածությունների գալ` արդեն իսկ հաջողություն: Իրանը բազմամիլիարդանոց պայմանագրեր է կնքում աշխարհի տարբեր երկրների հետ Իսկ Իրանի շուրջ գործընթացներն այս օրերին շատ արագ են զարգացում ապրում: Իրանի նախագահ Հասան Ռուհանին հույս է հայտնել, որ կվերականգնվեն ԱՄՆ-ի հետ լիարժեք հարաբերությունները, և հնարավոր կլինի ապագայում այնտեղ գտնվելը. «Իրանի ու ԱՄՆ-ի միջև առանց լարվածության հարաբերությունների կառուցումը կախված է Վաշինգտոնից և ոչ թե Թեհրանից։ Ամերիկյան որոշակի շրջանակներ պետք է հասկանան, որ ավարտվել է պատժամիջոցների ժամանակաշրջանը։ Պատժամիջոցները չեն լուծում որևէ խնդիր։ Իրանը պատրաստ է ամերիկյան ընկերությունների հետ հաստատել համատեղ արտադրություն և ներդրողներ ընդունել ԱՄՆ-ից։ Խոչընդոտները հարուցում է օվկիանոսից անդին գտնվող մյուս կողմը։ Ներկայումս թույլատրված է Ամերիկա իրանական գորգերի, պիստակների ու ավանդական մյուս ապրանքների արտահանումը։ Մենք էլ կարող ենք ամերիկացիներից գնել ինքնաթիռներ։ Կարելի է շատ բան անել»,- ասել է Իրանի նախագահը։ Իրանն ու ֆրանսիական Total նավթագազային ընկերությունը համաձայնագիր են ստորագրելու հում նավթի գնման վերաբերյալ։ Total-ի ղեկավար Պատրիկ Պույանեն հայտարարել է, որ պայմանագիրը կորպորացիային հնարավորություն կտա Իրանից գնել օրական 150.000-200.000 բարել նավթ։ Բացի այդ, Իրանն ու Ֆրանսիան հայտարարել են գործարար մի շարք համաձայնագրերի ու արտահանման պայմանագրերի մասին։ Դրանք, մասնավորապես առնչվում են Իրանին ավելի քան Airbus մարդատար օդանավ վաճառելուն, ինչպես նաև Թեհրանի ու Peugeot ավտոարտադրողի միջև բազմամյա համաձայնագրի շրջանակներում ավտոմեքենաների գործարանի վերազինմանը։ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի փարիզյան այցի արդյունքներով Ֆրանսիայի ու Իրանի միջև ստորագրված համաձայնագրերի ընդհանուր ծավալը հասնում է 15 միլիարդ եվրոյի։ Այդ մասին գործակալությանը հայտնել է ֆրանսիական դիվանագիտական աղբյուրը։ Հասան Ռուհանիի գլխավորած իրանական պատվիրակությունը պաշտոնական այցով Ֆրանսիա ժամանել է երեկ։ Ռուհանին Ֆրանսիա էր մեկնել Իտալիայից։ Նրա իտալական այցի ժամանակ կողմերը ստորագրել էին 17 միլիարդ դոլարի համաձայնագրեր։ Ֆրանսիան և Իրանը երկու երկրների միջև հարաբերություններում նոր գլուխ են բացել: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը. «17 տարի Իրանի նախագահը Ֆրանսիա այց չի կատարել: Այսօր մենք մեր հարաբերություններում նոր գլուխ ենք բացել: Հույս ունեմ, մեր համագործակցությունը օգտակար կլինի բոլորին»,- ասել է նա: Օլանդը նաև հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի երկօրյա այցի շրջանակներում կողմերը տարբեր ոլորտների վերաբերյալ 30 համաձայնագիր են ստորագրել: Իրանը նպատակադրվել է երկու տարի անց Եվրոպային հեղուկ գազ մատակարարել։ Այդ մասին հայտարարել է Իրանական ազգային գազային ընկերության գործադիր տնօրեն Ալիռեզա Կամելին։ Նրա խոսքերով՝ Իրանը ներկայումս աշխատում է մի շարք տարբերակների վրա՝ մուտք գործելու համար հեղուկ գազ արտահանողների միջազգային ակումբ։ Դրանցից մեկն առնչվում է Պարսից ծոցի հատակով խողովակաշարով գազն Օման հասցնելուն, որտեղ կա հեղուկ գազի տերմինալ։ Մետաքսյա  Շալունց

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից Հայը ցանկանու՞մ է ապրել անկախ, անվտանգ, բարեկեցիկ Հայաստանի Հանրապետությունում, թե՞ «Արևմտյան Ադրբեջանում» Մահմուդ Ահմադի Նեջադի հետ, երբ պետք է գազամուղը բացեինք, գիտե՞ք՝ ԱՄՆ-ն ինչպես իրեն պահեց․ Քոչարյան (video) Դատարանում իմ տպավորությունները նորից կպատմեմ. Կարապետյանն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը Սամվել Կարապետյանը կոչ արեց հանրությանը պարտադիր մասնակցել ընտրություններին Ժակ Շիրակը եկել էր համոզելու, բայց․․․ Ռոբերտ Քոչարյանը մանրամասներ է պատմում (video) Դա միակ տարբերակն էր, որ մենք հիմա ունենայինք հայկական Արցախ. Կարապետյանը վստահեցնում է՝ պատերազմի օրերին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հավասարության նշան չի դրել Անբարո վարքագծով ռուս բլոգերի մազերը սափրած Գևորգ Մելքոնյանը հանկարծամաh է եղել կասկածելի հանգամանքներում. փաստաբան Եղանակը Հայաստանում Վթարի պատճառով 9 ժամ ջուր չի լինելու Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ Հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում Մոսկվան ուժեղացնում է Պուտինի անվտանգությունը․ Պեսկով «Ռոբերտի մայրը շատ խիստ էր»․ մանրամասներ Ռոբերտ Քոչարյանի ծնողներից․ ի՞նչ է հիշում Բելլա Քոչարյանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am