Ալիևը «ձգում է գոտիները»

Ադրբեջանում պետք է իրականացվի լայնամասշտաբ մասնավորեցում, քանի որ կան նման ձեռնարկություններ, որոնք չեն աշխատում 20 տարի, սակայն չգիտես ինչու դրանք չեն հանվել մասնավորեցման, Ալիևն այդ մասին հայտարարել է «2014-2018թթ. Ադրբեջանի շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» իրագործման վերաբերյալ կոնֆերանսի ժամանակ։ Ալիևի խոսքով՝ պետք է ներկայացվի բիզնես պլան՝ կապված յուրաքանչյուր մասնավորեցված ձեռնարկության հետագա գործունեության հետ: «Մեզ անհրաժեշտ է օտար առաջատար խորհրդատվական ընկերություն, քանի որ մասնավորեցումը պետք է լինի թափանցիկ, պետք է ապահովվեն պետական շահերը»,- ասել է նա։ Ադրբեջանի նախագահը վերստին հայտարարել է, որ իրենք ձգտել են մինչև վերջին պահը կայուն պահել մանաթի փոխարժեքը. «Նավթի քառակի գնանկումը, հարևան երկրների ազգային արժույթի 100 տոկոսանոց արժեզրկումը հնարավորություն չտվեցին պահպանել մանաթի կայուն փոխարժեքը։ Սակայն պետք է հաշվի առնել, որ մենք ապրում ենք շուկայական տնտեսության պայմաններում։ Սոցիալական քաղաքականությունը, տնտեսական խոր բարեփոխումները մեզ հնարավորություն կտան հաջողությամբ դուրս գալ այս իրավիճակից։ 2016-ը պետք է դառնա նաև տնտեսական խոր բարեփոխումների տարի։ Կստորագրվեն հավելյալ հրամաններ՝ մեր տնտեսությունն ուժեղացնելու համար»։ Միջազգային շուկայում նավթի գնի անկումը ստիպեց Ադրբեջանի իշխանություններին վերանայել ընթացիկ տարվա պետական բյուջեի ծախսային մասը, հայտարարեց Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը` կոչ անելով, սակայն, իրադրությունը խիստ դրամատիկ լույսի ներքո չներկայացնել: «Պետական բյուջեի մասին օրենքում լրացումներն արդեն իսկ արվել են, և դրանք շուտով վերջնականապես կհաստատվեն: Այդ քայլին մենք դիմում ենք նախագահ Ալիևի հանձնարարությամբ` ապահովել աշխատավարձերի բարձրացման, կենսաթոշակների և սոցիալական նպաստների մեծացման ֆինանսական հիմքը: Այդ բոլոր նպատակներին հասնելու համար բյուջեում գումար առկա է», - հավաստիացնում էր Ադրբեջանի ֆինանսների նախարարը: Չնայած այս լավատեսական պնդումներին, սակայն, Ադրբեջանի իշխանությունները նավթի գնի գրեթե քառապատիկ անկման ֆոնին ստիպված են, մի կողմից, մտածել ծախսերի օպտիմալացման, մյուս կողմից՝ պետական բյուջեն համալրելու նոր ուղիներ գտնելու մասին: Որպես բյուջեի համալրման հիմնական միջոց պաշտոնական Բաքուն առայժմ դիտարկում է պետական ձեռնարկությունների մասնավորեցումն ու էներգակիրների նոր չափաբաժնի արտահանումը միջազգային շուկա: Դա պարզ դարձավ երեկ` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթից, որ նա հնչեցրեց կառավարության անդամների և տեղական իշխանությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «2016-ը Ադրբեջանի համար պետք է դառնա խորը տնտեսական բարեփոխումների տարի: Ադրբեջանում լայնածավալ սեփականաշնորհում կիրականացվի: Այս տարի նաև հավելյալ քայլեր կիրագործվեն, որոնք հնարավորություն կտան կյանքի կոչել «Հարավային գազային միջանցք» ծրագիրը: Այդ ծրագրի իրագործումը տասնամյակների ընթացքում կապահովի Ադրբեջանի տնտեսական շահն ու արտարժույթի հոսքը», - հայտարարում էր Ալիևը: Դա, սակայն, Իլհամ Ալիևի խոսքով, ծախսերի օպտիմալացման միակ ձևը չի լինի: Ադրբեջանում գործող բոլոր պետական հիմնարկություններն այսուհետ պետք է գրասենյակների կահավորման համար բացառապես տեղական արտադրության կահույք ձեռք բերեն: Իր այս հանձնարարության կատարման ընթացքին, ըստ Ադրբեջանի նախագահի, պետք է հետևի ֆինանսների նախարարությունը: Նշենք, որ 2016-ի հունվարի 1-ի դրությամբ Ադրբեջանի Կենտրոնական բանկի տրամադրության տակ գտնվող պաշտոնական արժութային պահուստների ծավալը կազմել է 5 միլիարդ 16.7 միլիոն դոլար։ Դա 8 միլիարդ 741.6 միլիոն դոլարով կամ 2.74 անգամ զիջում է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը։ Ադրբեջանի Կենտրոնական բանկը հայտնել է, որ 2015թ. դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, իր արժութային պահուստները կրճատվել են 1 միլիարդ 228.9 միլիոն դոլարով կամ 19.67 տոկոսով։ Բացի այդ, տնտեսական ճգնաժամի մեջ հայտնված Ադրբեջանը պատրաստվում է պարտք վերցնել արտասահմանից, իսկ Standart & Poor‘s միջազգային վարկանիշային գործակալությունը հայտարարել է, որ նավթի էժանացման պատճառով Ադրբեջանի վարկային վարկանիշն իջեցվելու է, ինչը նշանակում է, որ առկա տնտեսական դժվարությունները հաղթահարելու համար արտասահմանյան ֆինանսական շուկաներից Ադրբեջանը կարող է վարկեր ստանալ միայն ավելի բարձր տոկոսներով: Գործակալությունը նշել է, որ նավթի գնանկումն անխուսափելի է դարձնում նավթ արտահանող երկրների, այդ թվում` Ադրբեջանի վարկային վարկանիշի պահպանումը: Ի դեպ, նաև Moody’s Investor Service-ն արդեն «կայունից» «բացասականի» է իջեցրել Ադրբեջանի առաջատար «Կապիտալ բանկի» դեպոզիտների երկարաժամկետ վարկանիշերի գծով կանխատեսումը: Դա արվել է՝ ուշադրության առնելով Ադրբեջանում մակրոտնտեսական փոփոխությունները՝ կախված մանաթի լողացող փոխարժեքի անցնելու և դոլարացման բարձր մակարդակի հետ: Այսպիսով, Բաքուն 2016-ի հաստատված պետբյուջեն պետք է վերանայվի, որում նավթի գինը մեկ բարելի դիմաց հաշվառվել է 50 դոլարի մակարդակի: Ֆինանսների նախարարությունը պետբյուջեի նոր նախագիծ է պատրաստում, որում նավթի գինը պետք է հաշվարկվի մեկ բարելի դիմաց 25 դոլար: Թամար Բագրատունի

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am