«Ով մտնի գործարան` գլուխը ջարդելու եմ». Սաշա Բաղոյանը զայրացած է /տեսանյութ/
«Տնտեսությունը կալանքի տակ է, ո՞վ իրավունք ունի 200 բաժնետիրոջ բաժնեմասերը կալանքի տակ դնի: Ես դա չեմ հասկանում: Իմ ունեցվածքը ի՞նչ իրավունքով են կալանքի տակ դնում, ինձ ո՞վ պետք է փոխհատուցի: Ես ի լուր աշխարհի հայտարարում եմ. ով մտնի գործարան` գլուխը ջարդելու եմ»,-Հայելի.am-ի թղթակցի հետ զրույցում զայրույթը փոխանցեց Երևանի Կենցաղային քիմիայի գործարանի նախկին աշխատակից, գործարանի բաժնետեր Սաշա Բաղոյանը: Արդեն մի քանի տարի Երևանի կենցաղային քիմիայի գործարանի բաժնետերերը պայքարում են իրենց բաժնետոմսերի տոկոսները ստանալու համար։ Նրանք 1995 թվականից բաժնետերեր են, սակայն մինչև օրս եկամուտ չեն ստացել: Սաշա Բաղոյանը համոզված է, ո այս պատմության մեջ խառն են նաև երկրի առաջին դեմքերը: «Ես տվյալ գործարանում 3 միլիոնի բաժնետեր եմ, ո՞վ պետք է իմ փողերը տա: Աղվան Հովսեփյանին բազմիցս դիմել եմ: Կառավարությունը տեղյակ է էս ամեն ինչից, բայց լռում է: Գևորգ Կոստանյանն էլ է տեղյակ: Հիվանդ մարդ եմ ու դեղի փող չունեմ: Ամեն քայլի պատրաստ եմ»,-ընդգծեց Սաշա Բաղոյանը: Լուսինե Ղազարյան Մանրամասները` տեսանյութում:
