Ստամբուլի ոստիկանությունը կրակ է բացել ահաբեկչի ուղղությամբ
Թուրք ոստիկանները կրակ են բացել ենթադրյալ ահաբեկիչ-մահապարտի ուղղությամբ՝ Ստամբուլում Թուրքիայի վարչապետի նստավայրի մոտ և վիրավորել են կասկածելի տղամարդուն, հաղորդում է РИА Новости-ն: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին ուշ երեկոյան: Ոստիկանները փորձել են կանգնեցնել Դոլմաբախչե պալատին մոտենալ փորձող կասկածելի տղամարդուն, ով երկու ուսապարկ ուներ, որոնցից լարեր էին կախված: Այն բանից հետո, երբ նա չենթարկվեց ոստիկանության պահանջին, ենթադրյալ ահաբեկչի ուղղությամբ կրակ է բացվել: Տղամարդը վնասվածք է ստացել ոտքին և հոսպիտալացվել է: Ուսապարկերը պայթեցվել են դեպքի վայր ժամանած պայթուցիկ սարքերի վնասազերծման մասնագետների կողմից այն բանից հետո, երբ պալատի շրջակա հատվածը շրջափակվել է: Ուսապարկերում պայթուցիկ սարքերի առկայության մասին չի հաղորդվում:
