ԻՊ-ի պատճառով առաջացած հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար 1,56 մլրդ դոլար է անհրաժեշտ
Իրաքի իշխանություններին այս տարի 1.56 մլրդ դոլար անհրաժեշտ կլինի՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այդ մասին ասված է Իրաքի կառավարության ներկայացրած զեկույցում: Համաձայն փաստաթղթի՝ Իրաքի բյուջեն կարող է ծածկել այդ գումարի 43 տոկոսը: «Անհրաժեշտ է միջազգային հանրության օգնությունը՝ դեֆիցիտը հաղթահարելու և մնացած գումարը ստանալու համար»,-ասված է զեկուցում: Իրաքում իրավիճակը կտրուկ վատացել էր 2014 թվականից, երբ սկսվել էր ԻՊ-ի հարձակումը, որն այժմ վերահսկում է երկրի տարածքների զգալի մասը: Զինյալ հակամարտության ընթացքում 2014 թվականից երկիրը լքել է ավելի քան 3.3 մլրդ մարդ: ԱՄՆ-ի օդուժը 2014 թվականի օգոստոսից ռմբակոծում է Իրաքի տարածքը:
