Եմենի մայրաքաղաք Սանայում ցուցարարները վառել են ԱՄՆ դրոշը
Եմենի մայրաքաղաք Սանայում բողոքի ցույցեր են ընթացել արաբական կոալիցիայի ռմբակոծությունների ու զինված ինտերվենցիայի դեմ: Ցուցարարները վառել են նաեւ ԱՄՆ դրոշը: Հիշեցնենք, որ Արաբական կոալիցիայի օդուժը շուրջ մեկ տարի շարունակ ռմբակոծում է շիա ապստամբների դիրքերն, ինչի հետեւանքով զոհեր են գրանցվում նաեւ խաղաղ բնակչության շրջանում:
