Ինչու են վերադարձնում Ծառուկյանին

Երեկ Գագիկ Ծառուկյանն, ի վերջո, ակնարկեց իր՝ քաղաքականություն հնարավոր վերադարձի մասին: Նա ասել է, որ կարող է վերաբացել քաղաքականության էջը, և որ ինքը նենգ, հիշաչար չէ, ներում է իրեն վիրավորողներին : «Ես ասել եմ, որ ցնցում չլինի, արյուն չթափվի եւ մեր երկու պետությունները չվտանգենք… դրա համար ես քաղաքական էջը ծալում եմ, փակում եմ եւ նայելով, որ այդ չկատարվի: Ամբողջ ծանրությունը վերցնելով իմ վրա, ես նորից իմ գործը շարունակում եմ: Էլի ժողովրդի կողքին եմ եղել, աջակցել եմ, օգնել եմ, արել եմ ամեն բան: Նորից եմ ասում՝ ես ժողովրդին սիրում եմ, ամեն պահ իրենց հետ եմ, իրենց կողքին: Ես երկու տարի քաղաքականության էջը ծալել եմ, բայց ժողովրդի հետ, պետության հետ եմ»,- Հայաստան-Ռուսաստան-Իրան Էքսպոյի ժամանակ հայտարարեց Գագիկ Ծառուկյանը՝ նշելով, որ ինքը Հայաստանից է եւ ժողովրդի հետ է:«Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել, պահանջարկ կլինի, թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց ես ունեմ հարգանք, ճանաչում զբաղմունք, որոնք անում եմ… եթե անհրաժեշտությունը լինի, դրա կարիքը լինի, հնարավոր է փակված գիրքը, ծալած էջը բացվի»,- շեշտել է ԲՀԿ նախկին նախագահը: Որքան էլ զարմանալի է, բայց բավականին մեղմ է նաեւ ՀՀԿ-ից առաջին արձագանքը:ՀՀԿ-ականները, որոնք Ծառուկյանին քաղաքական չարիք էին համարում ու այն համոզումն ունեին, որ նա պիտի հեռանա ասպարեզից, այսօր նույնպես ներողամտորեն են արձագանքում: ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնալով Ծառուկյանի արձագանքին ասաց, որ ամեն ինչ այս կյանքում հոսում է ու փոփոխվում: Ինչ վերաբերում է Ծառուկյանի` բիրտ և հիշաչար չլինենուն, նա ընդհանրական ու փիլիսոփայական պատասխան տվեց` ասելով, որ ավելի լավ է լինել բարի, լինել սիրո մեջ, լինել ներողամիտ, քան լինել չար և նենգ: Հարցին, թե, ըստ Սերժ Սարգսյանի, կրկեսի վերածելու հայրենիք չունենք, իսկ հիմա ստացվում է, որ կրկեսի վերածելու հայրենիք արդեն ունե՞նք, նա պատասխանեց, որ էլի կրկեսի վերածելու հայրենիք չունենք, հիմա գալիս է սիրո, համերաշխության ու ներողամտության ժամանակաշրջանը»: Ասաց նաեւ. «Մենք պիտակավորել ենք ոչ թե անձանց, այլ երևույթները: Ավելի լավ է լինել ներողամտության կրող, քան զոռբայության կրող: Որտեղ կա սեր, ես այնտեղ եմ: Մենք, այո, թատրոնի ու կրկեսի վերածելու հայրենիք չունենք, հիմա անցել են զոռբայության ու չարության ժամանակները: Հուսով եմ` ներկան ու ապագան կլինեն` սիրով և ներողամտությամբ լի»: Այսպիսով՝ կարելի է արձանագրել, որ Ծառուկյանի վերադարձն այլընտրանք չունի ու ակնհայտ է նաեւ, որ Սերժ Սարգսյանի որոշմամբ է նա վերադառնում քաղաքականություն: Իսկ թե ինչու է հարկավոր այդ վերադարձը կարելի է եզրակացնել: Ծառուկյանի վերադարձից հետո քաղաքական դաշտում այդպես էլ ընդգծված ընդդիմադիր բեւեռ չձեւավորվեց ու արդեն երկու տարի է բոլրը գործում են ցաքուցրիվ, եւ լիակատար թուլացած, քանզի քաղաքական դաշտում այլեւ չեն պտտվում այն փողերը, որը կար Ծառուկյանի ժամանակ ու ձեւավորել էր եռյակ-քառյակ անհավանական թվացող միավորը: 2017-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նրան խաղի մեջ ներքաշելը մեկ նպատակ է հետապնդում, ստեղծել ընդդիմադիր կառավարելի բեւեռ: Անշուշտ, Ծառուկյանը չի կարողանալու վերականգնել նախկին հեղինակությունը եւ էլեկտորատի զգալի կորուստ է ունենալու, բայց անկասկած շնորհիվ ֆինանսական ռեսուրսների կարողանալու է դաշտում առկա բոլոր ընդդիմադիր ուժերից շատ ձայներ հավաքել եւ ապագա խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովել ՀՀԿ-ի հետ՝ այդկերպ ապահովագրելով իշխանություններին հավանական վտանգներից: Որովհետեւ չնայած ՏԻՄ ընտրություններին ընդդիմադիր ուժերը չփայլեցին, բայց համապետականի ժամանակ բոլորովին այլ կանոններ են գործում ու չի բացառվում, որ ճիշտ քարոզչության ժամանակ ռեալ այլընտրանք հայտնվի իշխանություններին: Մյուս կողմից Ծառուկյանի վերադարձն էլ որոշակի վտանգներ է պարունակում իշխանությունների համար, որի մասին կխոսենք մեկ ուրիշ նյութում:   Անի Սահակյան

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am