Ստոկհոլմում դիմակավոր 100 մարդ հարձակվել են փախստականների վրա
Ստոկհոլմի կենտրոնում դիմակավոր մոտ 100 մարդ հարձակվել են արաբական երկրներից փախստականների վրա՝ փախստականների կենտրոնում աշխատող մի աղջկա սպանությունից, հետո: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Նրանք Ստոկհոլմի փողոցներում նետել են թռուցիկներ՝ «Բավական է» կարգախոսով: Թռուցիկներում ասվել է նաև, որ «ոտքի տակ ընկնող հյուսիսաֆրիկացի երեխաներին պետք է պատժել, ինչին նրանք արժանի են»: Ոստիկանությունը երեք մարդու է ձերբակալել: Նրանցից մեկը հարվածել է ոստիկանի, իսկ մյուսները դիմակներ ու կաստետներ են կրել, ինչն արգելված է Շվեդիայում:
