Кто кого кинет

Ներիշխանական համակարգում դժվարին փորձություններ են սպասվում՝ անկանխատեսելի զարգացումներով լի, մինչեւ անգամ մեծ է հավանականությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ քաղաքական հաշվեկշռում բեկումնային փոփոխությունների: Ներհամակարգային բեկման հնարավորությունն առաջ է եկել Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնում նշանակելուց հետո: Սերժ Սարգսյանը, ռադիկալ փոփոխությունների գնալով, թեպետ մեկ նպատակ է հետապնդում՝ այն է, արմատապես փոխել համակարգը մինչեւ համապետական ընտրությունները, երկրում բարեփոխումների շրջափուլ ստեղծել փոփոխությունների սիմվոլ հռչակած Կարեն Կարապետյանի միջոցով, սակայն այդ ծրագիրը կարող է ինչ-որ պահի իր դեմ աշխատել՝ փոխելով իշխանական բալանսը։ Միեւնույն ժամանակ կտրուկ փոփոխությունների, մասավորապես վարչապետափոխության անհրաժեշտտությունն օդ ու ջրի պես հարկավոր էր: Իշխող կուսակցության պատասխանատու այրերը վերջին տարիներին հասցրել են մսխել մինչեւ անգամ հանրային վստահությունը ու քաղաքական հարցերը տեղափոխել զենքով հարց լուծելու շրջանակներ, վկան ՊՊԾ գնդի գրավումը «Սասնա ծռերի» կողմից։ Հանրությունը կատարելապես զզվել է ՀՀԿ-ից ու հին դեմքերից, նոր դեմքերի ներմուծումը քաղաքական օրակարգ թեկուզ ժամանակավորապես կարող է հանդարտեցնել դժգոհությունների ալիքը: Ուստիեւ քաղաքական նկատառումներով Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելը կարելի է անառարկելի համարել։ Մանավանդ նկատի ունենալով Կարապետյանի խարիզման, հմայիչ իմիջից, լավ մենեջերի համբավը, դրան գումարած՝մոսկովյան հայտնի ու ազդեցիկ շրջանակների աջակցության հանգամանքը, հանրության մոտ այժմ փոփոխությունների օբյեկտիվ սպասումներ են առաջացել։ Գաղտնիք չէ, որ Կարապետյանի թեկնածության համար համառ ջանքեր են գործադրել մոսկովյան շրջանակները, մասնավորապես Սամվել Կարապետյանը, որի՝ Հայաստանում ունեցած հետաքրքրությունների ու ներդրումների մասին բոլորը գիտեն։Պարզ ասած՝ Հայաստանի քաղաքական օրակարգի ձեւավորման պատասխանատվություն են ստանձնել մարդիկ, որոնք ֆինանսապես ապահովված են, ունեն բավականին դրական իմիջ ու իրենց ավանդն ունեն երկրի տնտեսական զարգացման հարցում: Հասկանալի է, որ Սամվել Կարապետյանի Հայաստանում արված ներդրումներն իրենց գինն են ունեցել ու հիմա Կարապետյանը փորձում է դրանց դիմաց տնօրինել քաղաքական կապիտալը, հենց ա էլ սրում է ներիշխանական համակարգում բեկման հավանականությունը: Կարողանալո՞ւ է արդյոք Սերժ Սարգսյանը մինչեւ վերջ պահել ազդեցությունն այս առանցքի վրա,որպեսզի այն ավելի ծանրակշիռ չդառնա դուրս մղելով իրեն ասպարեզից, դժվար է ասել: Որովհետեւ, եթե Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելուց ու Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո, թե Կարապետյանը եկել է ՀՀԿ-ին նոր շունչ ու ոգի հաղորդելու համար,ՀՀԿ-ականները իջել էին ջրի հատակը, մինչեւ անցնի վտանգը, նրանք ոչ մի կերպ չէին ինտեգրում նոր վարչապետին իրենց շարքերը, հիմա այնպես են գովերգում Կարապետյանին ու նրա կառավարությունը, որպես չէին գովել ամենակարկառուն ՀՀԿ-ականին: ՀՀԿ-ականները յուրային դարձան անկուսակցական վարչապետի այն հայտարարությունից հետո, որ ինքն ու ՀՀԿ-ն նույն հարթությունում են ու կառավարության գործունեության պատասխանատվությունը կիսում են հավասարապես: Ասել կուզի՝ Սերժ Սարգսյանը կանգնած է ռեալ վտանգի առաջ, որ ՀՀԿ-ն մեկ ժամում կարող է փախչել իր տակից: Դրան գումարած նեղացածների փաստը, օրինակ Գագիկ Բեգլարյան, Հովիկ Աբրահամյանը եւ այլք, ամենեւին չկան երաշխիքներ, որ այս մարդիկ ինչ-որ պահից չեն անցնի մոսկովյան թեւ՝ հաշվարկելով իրավիճակ փոխելու ռեալ հնարավորությունը: Ավելորդ է խոսել գործարար հատվածի մասին, Կարեն Կարապետյանը ինտենսիվ ռեժիմով հանդիպումներ է ունենում գործարարների հետ՝ Սամվել Ալեքսանյան, Գագիկ Ծառուկյան եւ այլք, որոնք եւս կարող են ուժերի հավասարակշռություն փոխել: Ստեղծվել է մի վիճակ, որ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հանձնելով կառավարությունը, նպատակ ունի նրա ձեռամբ բարեփոխումների հզոր ալիք բարձրացնել հանուն սեփական իշխանության վերարտադրության, որը մինչեւ անգամ պետք է սրբի-տանի երբեմնի յուրային օլիգարխներին, գործընթացի սկիզբն էլ արդեն երեւում է, բայց դեռեւս վաղ է ասել,  ինչպես ասվում է հայտնի ֆիլմում, թե ով ում կգցի: Անի Սահակյան

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am