Սիրիան հրթիռակոծել է Թուրքիայի հարավ-արևելքը
РИА Новости-ն հայտնում է,որ Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Կիլիս նահանգի տարածքում հրթիռ է ընկել, որն արձակվել էր Սիրիայի տարածքից. մեկ մարդ վիրավորում է ստացել, վիրավորվել է 18-ամյա մի աղջիկ: Նրան հիվանդանոց են տեղափոխել:
Միջադեպը տեղի է ունեցել թուրք-սիրիական սահմանից ոչ հեռու: Հրթիռն արձակվել է «Իսլամական պետություն » ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքից:
