Միստուրան կհանդիպի Դամասկոսի և ընդդիմության ներկայացուցիչների հետ
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆան դե Միստուրան մտադիր է փետրվարի 1-ին Ժնևում առանձին հանդիպումներ անցկացնել Սիրիայի կառավարության պատվիրակության և Էր-Ռիադի աջակցած Բարձրագույն ընդդիմադիր կոմիտեի պատվիրակության հետ` բանակցությունների վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է TASS-ը` վկայակոչելով միջազգային հանրության հատուկ հանձնակատարի գրասենյակի ղեկավար Հավալ Մաթարին: «Վաղը դե Միստուրան կհանդիպի կառավարական պատվիրակության հետ, և մենք հույս ունենք, որ եթե մենք այսօր Բարձրագույն ընդդիմադիր կոմիտեի հետ նախապատրաստական հանդիպում անցկացնենք, ապա վաղը կրկին կհանդիպենք նրանց հետ: Այնպես որ, վաղը մենք հույս ունենք, որ կկարողանանք հանդիպումներ անցկացնել երկու կողմի հետ»,- հայտնել է Մաթարը:
