Ղարիբաշվիլին լքեց «Վրացական երազանք»-ը
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին պաշտոնապես լքել է «Վրացական երազանք» կուսակցության շարքերը: Այդ մասին հայտնի է դարձել երեկ կուսակցության տեղի ունեցած նիստի ժամանակ, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը: Ինչպես հայտարարել է խորհրդարանական մեծամասնության առաջնորդներից Զիվադ Կվաչանտիրաձեն` երեկ քաղխորհուրդը կապվել է Ղարիբաշվիլիի հետ, և վերջինս հաստատել է իր որոշումը: Պետք նշել, որ երեկ որոշում է ընդունվել գործող վարչապետի թեկնածությունն առաջադրել կուսակցության նախագահի պաշտոնում: Նիստը տեղի կունենա գարնանը:
