Տագնապ`Թուրքիայում
Թուրքիայի օդուժի հրամանատարությունը տագնապի «նարնջագույն» մակարդակի պատճառով իր ստորաբաժանումներին հրաման է տվել անցնել ծառայության հատուկ ձևի, հայտնում է TASS-ը: Զինվորական աղբյուրների տվյալներով՝ օդուժի հրամանատարության տակ գտնվող ավիաբազաներում տագնապի մակարդակը փոխվել է «նարնջագույնի»: Այդուհանդերձ, Milliyet թերթը նշում է, որ այդ կերպ թուրքական ավիացիայի զգոնության մակարդակի բարձրացման մասին լուրը «կիսապաշտոնական կերպով հասցվել է ամբողջ աշխարհին»: Թուրքիայում կիրառվում է տագնապի երեք հիմնական մակարդակ. «սպիտակ» (հարձակման ցածր հավանականություն), «դեղին» (կա հարձակման հավանականություն) և «կարմիր» (բախման կամ պատերազմի մեծ հավանականություն): Սակայն օդուժի համար գործում է նաև «նարնջագույն» մակարդակը, որը նշանակում է, որ բախումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի և, որ ուժերը պետք է պատրաստ լինեն պաշտպանության և հարձակման համար: Միևնույն ժամանակ, օդուժի համար «կարմիր» մակարդակը կարող է նշանակել որևէ ռազմական գործողությունների սկիզբ և դրանց անհապաղ պատասխանելու անհրաժեշտություն:
