Վրաստանում խոզի գրիպից 7 մարդ է մահացել
Թբիլիսիում խոզի գրիպի վարակից ևս մեկ մարդ է մահացել, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Վրաստանի Հասարակական առողջության կարգավորման կենտրոնին: Կենտրոնի տվյալներով՝ դա 7-րդ մարդն էր, որը դարձավ H1N1 գրիպի զոհը: Վրաստանում խոզի գրիպով վարակված մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 186:
