Լիբանանում քրիստոնեական դաշտի ուժերը միավորվել են նախագահի թեկնածության շուրջ

Լիբանանում լուրջ իրադարձություն է կատարվել՝ քրիստոնեական դաշտի ուժերը միավորվել են նախագահի թեկնածուի ընտրության հարցի շուրջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիբանանում տպագրվող «Ազդակ» հայկական թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: Սակայն նրա խոսքով Լիբանանի նախագահի թեկնածության վերաբերյալ վերջնական համաձայնություն դեռ չկա: «Այդուհանդերձ, «Լիբանանյան ուժերի» ղեկավար Սամիր Ջաջան հայտնել է, որ իրենք պաշտպանում են Փոփոխությունների ու բարեփոխումների դաշինքի ղեկավար, գեներալ Միշել Ավնի թեկնածությունը: Բայց Լիբանանը համայնքային երկիր է, ու անհրաժեշտ է նաեւ գլխավոր համայնքի համաձայնությունը: Առայժմ նման համաձայնություն չկա, բայց Ազգային ժողովից դուրս տեղի են ունենում ազգային երկխոսության նիստեր, որտեղ ներկայացված են բոլոր համայնքները»,- նշել է Շահան Քանդահարյանը: Այդ նիստերում, շարունակեց նա, քննարկումներ են ծավալվում տարբեր հարցերի՝ այդ թվում նախագահի թեկնածուի ընտրության շուրջ: «Առայսօր որոշակի դրական առաջխաղացումներ են արձանագրվել. օրինակ ձեռք է բերվել համաձայնություն մի շարք տեղական պաշտոնների վերաբերյալ՝ մանավանդ ռազմական ոլորտում»,- շեշտել է Շահան Քանդահարյանը՝ հավելելով, որ ազգային երկխոսության նիստերի ընթացքում ներկայացված է նաեւ հայ համայնքը, որը Լիբանանի 7 կարեւոր համայնքներից մեկն է: Հարցին՝ արդյոք երկրում «աղբային ճգնաժամը» կարգավորվե՞լ է՝ Շահան Քանդահարյանը պատասխանեց. «Փողոցներում դեռ աղբ կուտակվում է, ընդհանուր լուծում դեռ չկա»: Հիշեցնենք, որ գրեթե 2 տարի է Լիբանանը գտնվում է խորը քաղաքական ճգնաժամում, որը սկսվել էր 2014 թ. մայիսի 24-ից հետո, երբ ավարտվել էր պետության նախկին ղեկավար Միշել Սուլեյմանի նախագահության ժամկետը: Այդ ժամանակվանից ի վեր Լիբանանի խորհրդարանի պատգամավորները բազմիցս փորձել են նախագահ ընտրել, բայց բոլոր փորձերը ձախողվել են:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ես վախենում եմ մտածել՝ ինչ կլինի Դավիթի հետ, եթե 2 ամիս մնա կալանավայրում․ Դավիթի դասընկերոջ մայր (video) Պահանջում ու խնդրում ենք ազատություն տալ Դավիթին, նրան չհամարել քաղաքական հանցագործ. դասընկերներ (video) Փաստերով ասեմ՝ ինչ արշավ է Փաշինյանն իրականացնում եկեղեցու դեմ․ Դավիթ Հարությունյան (video) Ռուսաստանում էն օրն են գցել Փաշինյանին, որ այսօր Կառավարությունում սկսել է գոռալ․ Կարապետ Պողոսյան (video) Նիկոլն «ար*ան գետերով է» սիրում․ Գառնիկ Դանիելյան (video) Այս պահին 1500 հատ ուշացած միացման հայտ կա․ Դավիթ Ղազինյանը՝ ՀԷՑ-ի մասին (video) Մի գաղտնիք բացահայտեմ Ռոբերտ Քոչարյանի մասին․ Արա Վարդանյան (video) Ծուղակներ են տակը դրած, ընտրություններից հետո սակագինը թանկանալու է... (video) Ռոբերտ Քոչարյանը թոշակը դարձնելու է մինիմում 100 հազար դրամ․ Գառնիկ Դանիելյան (video) Եթե գազի գինը բարձրանա, կթանկանա նաև էլեկտրաէներգիան․ Ինչ է մանրամասնում Դավիթ Ղազինյանը (video) «Նիկո՛լ, բա քանի՞ «պրիվետ» ունես ստանալու Դավիթ ու Միքայել Մինասյանների համար» ․ Թովմասյան (video) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հանվել է շահագործումից Գազի գնի բարձրացումը կազդի Հայաստանի սպառողների համար էլեկտրաէներգիայի գնի վրա․ Ղազինյան «Հերձված բորոտի» պատճառով մի «հաստավիզ անասուն» հարվածում է 18-ամյա Դավիթին․ Կարապետ Պողոսյան (video) Որտեղի՞ց եկան այն քննիչները, դատախազներն ու դատավորները, որոնք պայքարում են եկեղեցու դեմ․ Ղամբարյան (video) «Աննախադեպ բան է տեղի ունեցել․ Նիկոլը լցրել է Պուտինի համբերության բաժակը»․ Արամ Սարգսյան (video) «Ուժեղ Հայաստանն» ունի ընտրություններում հաղթելու բոլոր հնարավորությունները․ Ղազինյան Սերժ Սարգսյանը կկարողանա անարգել դուրս գալ Հայաստանից Հիմա կոնկրետ ասեմ՝ ինչ է եղել Սուրբ Աննա եկեղեցում, որի պատճառով 18-ամյա Դավիթը կալանավորվեց (video) Փոշին ծածկել է Կրետե կղզին Մոսկվան և Կիևը նոր հարվածներ են փոխանակել. կան զոհեր և վիրավորներ Կալասը «տագնապալի ազդակ» է համարում ՆԱՏՕ-ից դուրս գալու Թրամփի հայտարարությունը Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Քառօրյա պատերազմում զոհերի հոգիների հանգստության համար աղոթք՝ դատական նիստերի դահլիճում (video) Որոշ մարդկանց խորհուրդ կտանք խոսել հայրենիքը արհավիրքների առջև կանգնեցնելու մասին. Տեր Արարատ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am