Խոշոր հրդեհ`Մոսկվայում. կա 12 զոհ
Մոսկվայում կարի արտադրամասում բռնկված հրդեհի հետեւանքով 12 մարդ է զոհվել: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի մայրաքաղաքի իրավապահներին: Հրդեհը բռնկվել է հունվարի 30-ի երեկոյան: Հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ Քրեական օրենսգրքի 167 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (գույքի կանխամտածված ոչնչացում կամ վնասում, որն անզգուշությամբ մարդու մահ եւ այլ ծանր հետեւանքներ է առաջացրել):
