Աֆղանստանի իշխանություններն ավելի քան 40 զինյալների են վնասազերծել
Աֆղանստանի բանակը, ոստիկանությունն ու հետախուզական ծառայությունը հունվարի 30-ին մի քանի շրջաններում իրականացրել են համատեղ գործողություններ, որոնց արդյուքնում վնասազերծվել են 44 զինյալներ:
Այս մասին հայտնել է «Սինխուա» գործակալությունը` վկայակոչելով այդ երկրի ՊՆ-ն:
Գործողություններն իրականացվել են Վարդակ, Կանդագար և Բագլան շրջաններում: Անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են մեկ զինյալի, 27-ը վիրավորվել են: Օրինապահ մարմիններն առգրավել են մեծ քանակության զենք-զինամթերք, ինչպես նաև վնասազերծել են մի քանի նռնակներ ու ռումբեր: Հակաահաբեկչական գործողությունների ընթացքում զոհվել է երեք զինծառայող: