Սևանում պահակ աշխատած իրավագետը նշանակվել է դատավոր
Հունվարի 29-ին ՀՀ նախագահի հրամանգրով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Դավիթ Սարգսյանը: Իրավաբան.net -ը ներկայացնում է նորանշանակ դատավորի կենսագրությունը: Ծնվել է 01.01.1980թ. ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում: 2001թ. ավարտել է Սևանի «Մխիթար Սեբաստացի» համալսարանը և ստացել իրավաբանի որոկավորում: 2006թ. իր դիմումի համաձայն` պետական քննություններ է հանձնել Երևանի տնտեսաիրավագիտական համալսարանում և ստացել է իրավագետի որակավորում: 25.09.1998-20.01.2000թթ. աշխատել է «Սևանի սպորտային կոշիկների ֆաբրիկայի անավարտ շինարարություն» ՓԲԸ-ում` որպես պահակ: 21.08.2000-10.04.2001թթ. աշխատել է «Նառա» Ա/Ձ-ում` որպես իրավախորհրդատու: 16.05.2002-24.08.2013թթ. աշխատել է ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում` որպես դատավորի օգնական: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
