Սիրիական ընդդիմությունը պատրաստ է Ժնևյան բանակցություններին
Սիրիական ընդդիմության պատվիրակությունը ժամանել է Ժնև, որտեղ պետք է տեղի ունենան միջսիրիական բանակցությունները: Բանակցությունների հարցով բարձրագույն խորհրդի մամուլի քարտուղար Սալեմ ալ-Մուսլադն ընդգծել է, որ ընդդիմությունը ձգտում է բանակցություններում հաջողության հասնել և մտադիր է հավաստիացում ստանալ, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը կպահպանի ՄԱԿ-ի բանաձևի պահանջները. տեղեկացնում է Reuters գործակալությունը: Ընդդիմության ներկայացուցիչը նշել է, որ Ասադի ռեժիմը պետք է բանտերից ազատ արձակի կանանց ու երեխաներին, բացի ճանապարհները՝ շրջափակված բնակավայրեր մարդասիրական օգնություն հասցնելու համար: «Մենք միշտ լավատեսորեն ենք տրամադրված, սակայն խնդիրն այն է, որ մենք այստեղ՝ Սիրիայում միապետության ենք բախվել: Եվ եթե Ասադը պատրաստ լիներ այդ խնդիրների լուծմանը, ապա մենք այդ հանցագործությունները, սպանդը Սիրիայում չէինք տեսնի»,-ասել է Ալ-Մուսլադը:
