Քլինթոնի նամակագրության մեջ «հույժ գաղտնի» տեղեկություններ են եղել
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը առաջին անգամ ընդունել է, որ նախկին պետքարտուղար Քլինթոնի տան չպաշտպանված սերվերից ուղարկված նյութերում «հույժ գաղտնի» տեղեկություններ են եղել: «Ամերիկայի ձայնի» ռուսալեզու ծառայությունը հայտնում է, որ ըստ կառույցի հայտարարության` խոսքը 22 նամակների մասին է` ընդհանուր 37 էջ ծավալով: Քլինթոնը բազմիցս հայտարարել էր, որ գաղտնի նյութեր չի տարածել իր էլեկտրոնային փոստով, սակայն այսօր նրա գրասենյակից պահանջել են հրապարակել քննարկվող նյութերը:
