«Վիկիլիքսը» բացահայտել է Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրությունը հայկական հարցերի վերաբերյալ

Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում է «Վիկիլիքսի» հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. ավելի քան 400 հազար նամակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, 2.8 մլն դիվանագիտական նամակ Միացյալ Նահանգներից, ավելի քան 30 հազար նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար, և հակերային հարձակմամբ ձեռք բերված 27 հազար նամակ ու հավելված Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեից: Հարյուրավոր նամակների արտահոսքից առանձնացնեմ միայն մի քանիսը, որոնք վերաբերում են Հայաստանին կամ Թուրքիային. 1)    2015 թ. ապրիլի 19-ին, Հիլարի Քլինթոնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը, էլեկտրոնային նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի կես տասնյակ բարձրաստիճան աշխատակիցների, այդ թվում՝ ղեկավար Ջոն Պոդեստային՝ հետաքրքրվելով, թե արդյոք նրանք հանդես են գալու հայտարարությամբ Հայոց ցեղասպանության առաջիկա 100-րդ տարելիցի կապակցությամբ: Սալիվանը նաև ցանկացել է իմանալ, թե Քլինթոնը կօգտագործի՞ «ցեղասպանություն» եզրը, ինչպես դա արեց ութ տարի առաջ սենատոր և նախագահի թեկնածու եղած ժամանակ, թե՞ կխուսափի այդ եզրույթից, ինչպես դա արեց որպես պետքարտուղար: Սալիվանը նշել է, որ «Սպիտակ տունը մինչև հիմա փութաջանորեն խուսափում է օգտագործել «ցեղասպանություն» եզրը» և, հավանաբար, կշարունակի այդպես վարվել»: Սալիվանը հետաքրքրվել է, թե արդյոք Քլինթոնի նախընտրական քարոզարշավի շտաբը պետք է ակտիվորեն հանդես գա հայտարարությամբ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, թե սպասի մինչև «Հայկական կազմակերպությունները» խնդրեն այդ մասին: Սալիվանն ավարտել է իր նամակը՝ ընդունելով, որ Հայոց ցեղասպանության հարցը «խիստ կարևոր է ամերիկահայերի համար»: Ժամեր անց, Պոդեստան առաջարկել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող խոսքերը ընդգրկել ցեղասպանության մասին հայտարարության մեջ, որը վերջին հաշվով, Քլինթոնի նախընտրական շտաբը որոշել է չհրապարակել… 2)    Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առաջին խորհրդական Իսմայիլ Չոբանօղլուն, 2015թ. սեպտեմբերի 9-ին նամակ է ուղարկել նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստային՝ հարցնելով, թե արդյոք Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն կարող է «քաղաքավարական այց կատարել տիկին Քլինթոնին» Նյու Յորքում, սեպտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում: Տարօրինակ է, որ Չոբանօղլուն նշել է, որ նա սկզբում դիմել է ԱՄՆ պետքարտուղարություն, սակայն իրեն պատասխանել են, որ տիկին Քլինթոնն այլևս պետքարտուղար չէ… Չոբանօղլուն գրել է Պոդեստային, որ Դավութօղլուն այս խնդրանքը կատարել է «պետքարտուղար Քլինթոնի հետ ունեցած իր վաղեմի բարեկամության լույսի ներքո, երբ նրանք երկուսն էլ գործընկերներ էին որպես պետքարտուղար և արտգործնախարար»: Նույն օրը, Պոդեստան հայտնել է Չոբանօղլուն, որ տիկին Քլինթոնի  «ժամանակացույցը խիստ ծանրաբեռնված է, սակայն սա կլինի առաջնահերթ հանդիպումների շարքում, եթե ընդհանրապես հնարավոր լինի, իսկ նախընտրական շտաբի փոխնախագահ Հումա Աբեդինը կհետևի դրան»: Այնուհետև Պոդեստան հարցրել է Աբեդինին. «Ինչպե՞ս եք ցանկանում այն կարգավորել»: Վերջինս հաջորդ օրը պատասխանել է Չոբանօղլուն՝ տեղեկացնելով, որ Հիլարի Քլինթոնը «ուրախ կլինի հանդիպել վարչապետի հետ, սակայն մենք համոզված չենք, որ դա տեղի կունենա Նյու Յորքում Ձեր առաջարկած օրերին: Մենք Ձեզ տեղյակ կպահենք, հենց որ հստակեցնենք նրա ժամանակացույցը: Շուտով կապ կհաստատենք իրար հետ»: Հայտնի չէ, թե արդյոք այդ հանդիպումը երբևէ տեղի ունեցավ: 3)    2010 թ. դեկտեմբերի 17-ին, Հումա Աբեդինը, որն այդ ժամանակ պետքարտուղար Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալն էր, փոխանցել է նրան Դաշնային վերաքննիչ դատարանի որոշման լուրը, որը թույլ էր տալիս Հայոց ցեղասպանության ժառանգներին փոխհատուցում պահանջել գերմանական ապահովագրական երեք ընկերություններից: Հետաքրքիր է և մտահոգիչ, որ Աբեդինը իր նամակի սկզբում նշել է, որ արտգործնախարար Դավութօղլուն անդրադարձել է այս դատական գործին Քլինթոնի հետ ավելի վաղ ունեցած իր հեռախոսային զրույցի ժամանակ: Հաջորդ օրը, պետքարտուղարության իրավախորհրդատու Հարոլդ Կոհը դատավճռի պատճենը ուղարկել է Քլինթոնի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ջեյք Սալիվանին և պետքարտուղարի գործադիր օգնական Ջո ՄաքՄանուսին՝ խնդրելով նրանց այս կարևոր փաստաթուղթը փոխանցել Քլինթոնին: Կոհը հավելել է՝ «քանի որ արտգործնախարար Դավութօղլուն ուրբաթ օրը նրա հետ հեռախոսազրույցում նշել է այս մասին, ուստի ցանկանում ենք, որ սա հնարավորինս շուտ հասնի նրան»: Սալիվանը դատավճիռն ուղարկել է պետքարտուղար Քլինթոնին՝ «Հույժ կարևոր» նշումով: Իմ կարծիքով, սա Թուրքիայի արտգործնախարարի կողմից անօրինական և բացահայտ միջամտություն էր ամերիկյան դատական համակարգին՝ ձգտելով ստանալ պետքարտուղարի աջակցությունը՝ ճնշելու դատարանների վրա դատավճիռը բեկանելու հարցում… Հայտնի չէ, թե Քլինթոնը որևէ գործողություն ձեռնարկել է այս առումով, թե ոչ, սակայն դաշնային վերաքննիչ դատարանը հետագայում չեղյալ է համարել ավելի վաղ կայացրած որոշումը… Եվ վերջապես, քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի 2016 թ. մարտի 17-ի էլեկտրոնային նամակում նշված են այն 39 անձանց անունները, որոնք համարվում էին Քլինթոնի փոխնախագահի հնարավոր թեկնածուները: Այդ ցանկում կա մի անսպասելի անուն՝ թուրք ամերիկացի Մուխտար Քենթը, որը «Կոկա-կոլա» ընկերության նախագահն է: Նրա հայրը՝ Նեժդեթ Քենթը, եղել է Թուրքիայի գլխավոր հյուպատոսը Նյու Յորքում, որտեղ էլ ծնվել է Մուխտարը: Նա սովորել է Թուրքիայի Մերսին քաղաքի միջնակարգ դպրոցում: Ինչպես արդեն գիտենք, Քլինթոնը որպես իր մրցապայքարի գործընկեր ընտրեց ոչ թե Մուխտար Քենթին, այլ Թիմ Քեյնին… Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս պահին Բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը. Իրանագետ Այսօր Ծաղկազարդ է․ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ Փաշինյանի ֆեյք աջակիցները. «Փաստ» Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ Իրանը շտապ կարգով դիտարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը. Tasnim Իշխանություններն ամեն ինչ անում են, զզվացնում են, որ արցախցին գնա Հայաստանից․ Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Թեհրանի վրա հարվածի հետևանքով իրանահայ տղամարդու տուն է վնասվել Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և F-16 կործանիչ «Արդեն իմ տանն եմ․չեմ բացակայելու երկրից և որոշ չափով վարչական հսկողության տակ կլինեմ»․ Միքայել Մարգարյան Երբ կոչումը դառնում է «սիրուն նամակ»․ Վիտալի Մանգասարյան «Այսօր ձեւական կամուրջ է, քվեն եկել է ՔՊ–ին, բայց հակառակ ոչինչ չի գնացել քաղաքացիներին». Քոչարյան «Հիշե՛ք՝ ոնց էին Ադրբեջանի ղեկավարները խեղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ»․ Աղվան Վարդանյան Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով․ Վենս Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զnհ տվածները չեն կարող չպատժվել, ներում չի լինելու․ Ռոբերտ Քոչարյան Սխալմունք, որ շտկման կարիք ունի… Կարող ենք մտնել եկեղեցի խաղաղության խնդրանքով, բայց դուրս գալ կոնֆլիկտ ու խռովություն ստեղծել 24.300 քմ-ից մինչև 200.000 քմ ասֆալտապատում. մայրաքաղաքի անվերջ փոսերն ու դրանց համար ծախսված գումարները «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ Փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին. News.am «Ռոսատոմի» 163 աշխատակիցներ են տարհանվել Բուշերի ատոմակայանից և վերադարձել Ռուսաստան «Տեղի է ունեցել կեղծ տեղեկատվության արտահոսք»․ Փաստաբանը՝ Աշխեն Ալեքսանյանի գործի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am