«Թանկագին ընկերները». նրա ձայնը կլսվի անգամ Սոչիում

Հալեպում եռօրյա հումանիտար հրադադարից հետո վերսկսվել են մարտերը, ռուսական օդուժի ինքնաթիռներն էլ վերսկսել են ռմբահարումները: Հալեպի թաղամասերի մի մասը գտնվում է նախագահ Բաշար ալ-Ասադի զորքի, մյուս մասն էլ նրան ընդդիմացող ջոկատների հսկողության տակ: Մյուս կողմից, Իրաքից ստացվող հաղորդագրությունների համաձայն, կառավարական զորքերը գրավել են ծայրահեղական - զինյալների վերահսկողության տակ գտնվող Մոսուլ քաղաք տանող ճանապարհի վրա տեղակայված վերջին գյուղը: Իրաքի զորքերը գրավել են Թալ Քայֆ գյուղը, որը Մոսուլից ընդամենը հինգ կիլոմետր է հեռու: Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն ասել է, որ Թուրքիան պատրաստ է «քայլեր ձեռնարկել» հյուսիսային Իրաքում, քանի որ Անկարային չեն բավարարում ԱՄՆ-ի խոստումները Մոսուլի ճակատամարտում քուրդ զինյալներին և շիա աշխարհազորայիններին հատկացվող դերի վերաբերյալ: «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ կոտորածների նկատմամբ, որոնք կարող են հանգեցնել փախստականների նոր ալիքի և սահմանային բախումների: Մենք քայլեր կձեռնարկենք, եթե դրանց անհրաժեշտությունն առաջանա», - նշել է Թուրքիայի վարչապետը: Այսպիսով, թուրքական հրետանին մասնակցում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումից իրաքյան Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությանը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ էրդողանը հայտարարել է, որ իրաքյան Մոսուլ քաղաքը, որը ներկայում գտնվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինների վերահսկողության տակ, ինչ-որ ժամանակ պատկանել է Թուրքիային։ «Պետք է հիշել, որ Իրաքը շատ հնագույն քաղաքներ է ունեցել։ Պատմականորեն նաև Քիրկուկն է մերը եղել»,-ասել է նա։ Էրդողանը քննադատել է Արևմուտքի գործողությունները՝ նշելով, որ արևմտյան երկրները մինչ օրս բառացիորեն ոչինչ չեն արել Իրաքի և Սիրիայի համար. «Նրանք դեռևս ոչինչ չեն արել, նրանք խանգարել են այնպիսի անկեղծ ժողովուրդների, ինչպիսին մենք ենք, անելու ինչ-որ բան»։ Էրդողանի խոսքով՝ եթե Միջազգային կոալիցիայի ուժերը Անկարայի հետ միասին գործեն, Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը ԴԱԻՇ-ի դեմ սիրիական Ռաքքայի շրջանում: Այնուհետև, Էրդողանը հանդես է եկել ուշագրավ խոստովանությամբ... Ինձ անհրաժեշտ է իմ թանկագին ընկերոջ՝ Վլադիմիր Պուտինի աջակցությունը Մերձավոր Արևելքում ճգնաժամի և ահաբեկչության դեմ պայքարելու համար։ Էրդողանն այս մասին ասել է` «Իշխանության բանաձև» հաղորդման ժամանակ, որը հեռարձակվում է «Ռոսսիա-1» հեռուստաալիքով։ Նա նշել է, որ Ռուսաստանի հետ համագործակցության համար Թուրքիան պատրաստ է ձեռնարկել ցանկացած քայլ։ Էրդողանի խոսքով՝ Ռուսաստանը և Թուրքիան երկու բարեկամական պետություններ են տարածաշրջանում։ «Մեր աշխարհում առկա բարդությունները հաղթահարելու համար պետք է կենտրոնանանք խաղաղ գոյակցության վրա։ Գլխավոր արժեքը պետք է լինի մարդը, մարդիկ պետք է ապրեն խաղաղության մեջ։ Մենք իրարից գտնվում ենք ձայնի հեռավորության վրա։ Եթե գոռամ, իմ ձայնը կլսվի Սոչիում, եթե ինձ դիմեն Սոչիից, ես կլսեմ, ահա, թե որքան մոտ ենք իրար։ Կարծում եմ պետք է միասին զբաղվենք խաղաղ գործընթացով, լինենք միասնական և համերաշխ»,-ասել է Թուրքիայի նախագահը, իսկ վերջում ռուսերենով շնորհակալություն է հայտնել։ Ի դեպ, հայտնի է դարձել, որ Ռուսաստանը «Եփրատի վահան» գործողության համար հետախուզական տվյալներ կփոխանցի Թուրքիային: Ռուսական «Իզվեստիա» թերթի փոխանցմամբ՝ այդ մասին թերթին հայտնել է ռազմադիվանագիտական իրազեկ աղբյուրը՝ ընդգծելով, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել ոչ վաղ անցյալում Ռուսաստանի ղեկավարության կողմից Թուրքիա կատարած այցի ժամանակ։ Աղբյուրը մանրամասնել է, որ ռուսական պատվիրակության կազմում գտնվել է նաև Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, որը բանակցել և հետախուզական տվյալների փոխանակման շուրջ պայմանավորվել է իր թուրք գործընկեր Հուլուսի Աքարի հետ։ Կողմերը քննարկել են, թե կոնկրետ ինչպիսի տեղեկատվություն և ինչպիսի ձևաչափով տվյալներ են փոխանցվելու։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի ներկայացուցիչ Ֆրանց Կլինցևիչն իր հերթին թերթին հայտնել է, որ Թուրքիան ոչ բարձրաձայն միացել է Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի ու Իրաքի ստեղծած հետախուզական տվյալների փոխանակման գործընթացին։ Ահա, մերձավորարևելյան ճգնաժամերի պայմաններում` Թուրքիան ու Ռուսաստանը, չնայած Սիրիայի խնդրում պահպանվող տարաձայնությունների պայմաններում, ամեն առիթով արժևորում են միմյանց կարևորությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am