Նոր փոխադրամիջոց` Ճապոնիայում
Ճապոնիայում ներկայացվել է նոր փոխադրամիջոց: Ստեղծողները այն բնութագրում են որպես «առաջին ավտոմեքենա, որը տեղավորվում է պայուսակում»՝ գրում է Gizmag-ը: WalkCar սարքը կշռում է մոտ 3կգ և նախատեսված է մինչև 120 կգ կշռող մարդու համար: Չնայած իր փոքր չափերին՝ WalkCar-ն ունի բավականին հզոր շարժիչ: Այն կարող է օգտագործվել տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար, սակայն դրա անիվները մեծ չեն և բավականին փխրուն են: WalkCar-ը վաճառքում կհայտնվի 2016-ի գարնանը, մոտավոր գինը 750 եվրո է:
