Դիվերսիոն լարվածությունների ու պատերազմի վտանգի ռեժիմում

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հոկտեմբերի 20-ի երեկոյան ադրբեջանական կողմը դիվերսիոն ներթափանցման փորձեր էր ձեռնարկել: Ղարաբաղի պաշտպանության նախարարությունից հայտնում էին, որ Պաշտպանության բանակի ուժերը կորուստներ պատճառելով հետ են մղել ադրբեջանցի հատուկ ջոկատայիններին: Դիվերսիոն խմբին դիմագրավելու ընթացքում Պաշտպանության բանակը կորուստներ չի ունեցել: Վերջին շրջանում Ադրբեջանի ցուցաբերած ակտիվության և արդեն իսկ մեկնարկած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարելիք այցի պայմաններում Բաքի պահվածքը խիստ «օրինաչափ» է: Մշտապես, երբ միջնորդները պետք է տարածաշրջան այցելեն, Ադրբեջանն անցնում է սահմանում խախտումներն ինտենսիվացնելու քաղաքականությանը: Իրականում, դիվերսիոն գործողություններին դիմելով` Ադրբեջանը փորձում է հասկանալ, թե ինչքանով է ամուր սահմանը, և եթե ամուր չլիներ, Ադրբեջանը, անպայման, դրանից կօգտվեր: Ադրբեջանի ակտիվացումն իհարկե, կարող է կապ ունենալ համանախագահների այցի հետ, սակայն ոչ միայն դրա հետ: Առհասարակ, վերջին օրերի կամ շաբաթների ընթացքում ադրբեջանական կողմը ավելացրել է ակտիվությունը շփման գծում։ Դրա հիմքերը քարոզչական են, նման ձևով ցույց են տալիս Ադրբեջանի հասարակությանը, թե իբրև Ալիևը վճռական է տրամադրված «հողերը հետ բերելու հարցում»։ Այսինքն, Ալիևը կրկին վերադառնում է մինչև ապրիլյան իրադարձությունների փուլը՝ միջնորդներին ցույց տալով, որ Ադրբեջանը դժգոհ է «ստատուս քվոյից»: Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ իրավիճակի նման սրումը կրկին կշարունակվի, իսկ սա նշանակում է` նոր կորուստներ երկու կողմից էլ։ Ադրբեջանը վերադառնում է բախումների և շփման գծում լարվածության պահպանման թեժ փուլի ռեժիմին։ Սա կրկին փակուղային իրավիճակ է. մի կողմից Ալիևը, կարծես, չի հրաժարվում բանակցություններից, սակայն շփման գիծը պահում է լարվածության մեջ, ինչը ստիպում է հայկական կողմին պատասխան տալ հակառակորդի գործողություններին: Ընդհանուր առմամբ, բանակցային գործընթացը հայտնվել է բավական բարդ փուլում, փակուղային իրավիճակում, սա գիտակում են բոլորը: Իրավիճակից դուրս գալու ելքեր` չեն երևում: «Ազատության» հետ զրույցում Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը նկատել է. «Անշուշտ, բանակցային գործընթացը բարդ փուլում է, բայց հաշվի առնելով մեր ունեցած տեղեկատվությունը, ես այն չէի որակի որպես փակուղային: Կարծում եմ, որ մարդիկ բանակցում են, 2 կողմերի ղեկավարները բանակցում են, ես նաև նկատել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները բազմաթիվ ջանքեր են գործադրում, այնպես որ ես լավ պատճառներ ունեմ հավատալու, որ բանակցությունները շարունակվում են: Կարծում եմ՝ մենք պետք է տարբերակում դնենք ինքնին բանակցությունների և հրապարակային հայտարարությունների միջև, որոնք արվում են տարբեր նպատակներով»: Ակնհայտ է, որ տարածաշրջանում լայնամասշտաբ ռազմականացում է տեղի ունենում, կողմերը պատրաստվում են, ոչ թե խաղաղության, այլ շարունակական լարվածությունների ռեժիմին, կամ` հնարավոր լայնածավալ պատերազմի: Մետաքսյա Շալունց

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը Ադրբեջանի և ՌԴ-ի փոխվարչապետները քննարկել են էներգետիկայի և լոգիստիկ ոլորտներում համագործակցությունը Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր Ռազմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին ՀԱՊԿ անդամ երկրների զnրախմբերը ժամանել են Ռուսաստան՝ զnրավարժություններին մասնակցելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am