Պենտագոնի կոչը` Ռուսաստանին և Թուրքիային
Պենտագոնը Ռուսաստանին և Թուրքիային կոչ է անում բանակցություններ վարել և բորբոքումը կանխելու միջոցառումներ ձեռնարկել: Այդ մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով Պենտագոնի ներկայացուցիչ Մարկ Ռայթին: «Ինչպես մենք հայտարարել ենք նախորդող միջադեպերից առաջ` ԱՄՆ-ն միանում է ՆԱՏՕ-ին Թուրքիայի հետ հանդուրժողականության հարցում, և մենք Ռուսաստանին կոչ ենք անում հարգել Թուրքիայի օդային տարածքն ու դադարեցնել գործողությունները, որոնք հանգեցնում են տարածաշրջանում բարձր անկայունության: Կարևոր է, որ ռուսներն ու թուրքերը խոսեն միմյանց հետ և բորբոքման կանխման համար միջոցառումներ ձեռնարկեն»,- հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը: Հիշեցնենք` շաբաթ օրը Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ռուսական ռազմական ինքնաթիռն ուրբաթ օրը խախտել է Թուրքիայի օդային տարածքը:
