Օբաման մզկիթ կայցելի
Սպիտակ տունը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է չորեքշաբթի օրն այցելել Բալթիմորի մզկիթը, որպեսզի հրապարակավ ցույց տա մուսուլմաններին իր աջակցությունը հասարակության մեջ հակամահմեդական տրամադրությունների ուժգնացման ժամանակաշրջանում, գրում է bbc.com-ը: Օբաման ծրագրում է այցելության ընթացքում բանակցություններ վարել Բալթիմորի իսլամական հանրության առաջնորդների հետ, ինչպես նաև ելույթ ունենալ նախապաշարմունքների և կրոնական ազատությունների անթույլատրելիության մասին: Ավելի վաղ, Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կոչ էր արել արգելել մուսուլմանների մուտքն ԱՄՆ: Միլիարդատիրոջ խոսքերով՝ մուսուլմաններն ատում են Ամերիկան և կարող են ամերիկացի ժողովրդին հարվածի տակ դնել:
