Իրանը կարողացել է պահպանել հարաբերությունները ՌԴ-ի և Չինաստանի հետ
Իրանը կարողացել է պահպանել հարաբերությունները Չինաստանի ու Ռուսաստանի հետ պատժամիջոցների գործելու ժամանակ: Այս մասին հաղորդում է IRNA գործակալությունը` վկայակոչելով երկրի արտաքին գերատեսչության ղեկավար Մոհամադ Ջավադ Զարիֆին: «Մենք միշտ պահպանել և ամրապնդել ենք հարաբերությունները Ռուսաստանի ու Չինաստանի հետ»,- հայտարարել է Զարիֆը` նշելով, որ Իրանը «չի մոռանա երկրներին, որոնք աջակցել են Իրանին պատժամիջոցների գործելու ժամանակ»: Զարիֆն ընդգծել է, որ երկիրը պատրաստ է հարաբերություններ հաստատել Արևմուտքի հետ` Իրանի արտահանման զարգացման պայմաններում: «Մենք արևմտյան երկրներին հայտնել ենք, որ մենք ոչ թե ցանկանում ենք նոր շուկա լինել իրենց արտահանման համար, այլ ավելի շուտ արդյունաբերական ապրանքներ արտադրող գործընկեր` կենտրոնացված արտահանման վրա»,- հավելել է նա:
