ՌԴ-ի ինքնաթիռը խախտել է Թուրքիայի սահմանը. Պենտագոն
Պենտագոնի տվյալները հաստատում են, որ ռուսական ինքնաթիռն ուրբաթ օրը խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ներկայացուցիչը, գրում է ria.ru-ն: Շաբաթ օրը Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ռուսական ռազմական ինքնաթիռն ուրբաթ օրը խախտել է Թուրքիայի օդային սահմանը: Այդ միջադեպի առիթով կանչվել է Անկարայում Ռուսաստանի դեսպանը: Ռուսաստանի ՊՆ-ում այդ հայտարարությունը համարել են ակնհայտ պրոպագանդա և ընդգծել են, որ ոչ ռուսական ՀՕՊ-ը Սիրիայում, ոչ էլ սիրիական ՌԼԿ-ն սահմանախախտում չեն գրանցել:
