Էրդողանը հրավիրվել է Ցեղասպանությանը նվիրված համերգին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրավիրվել է Ստամբուլում գտնվող Գերմանիայի գլխավոր հյուպատոսարանում նոյեմբերի 13-ին կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Աղետ» ստեղծագործության համերգին: Ինչպես հաղորդում է հայկական «Ակոս» թերթը, նշյալ միջոցառումից հետո տեղի է ունենալու նաև գերմանա-հայ-թուրքական բարեկամության միության բացման արարողությունը: Նշյալ երկու միջոցառումներին բացի Էրդողանից, հրավիրվել է նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և մշակույթի նախարար Նաբի Ավջըն: Նշվում է, որ նախագծին ավելի մանրամասն ծանոթանալու համար, ցանկացողները կարող են այցելել www.aghet.eu կայք:«Ակոս» ներկայացրել է Էրդողանին ուղղված հրավերքի տեքստը, որում նշվում է, որ նշյալ միջոցառումները, նպատակ ունեն նաև երեք երկրների արվեստագետների միջև ստեղծել համագործակցություն: Այդ համագործակցության նպատակն է նաև ուսումնասիրել «հայ և թուրք ժողովուրդների անցյալում տեղի ունեցած ընդհանուր վերքեր», ինչպես նաև մի շարք այլ հարցեր: Հրավերի մեջ շեշտվել է նաև, որ Ստամբուլում գտնվող Գերմանիայի հյուպատոսարանում ծրագրված միջոցառումներն անցկացվում են Գերմանիայի արտգործնախարարության և Եվրամիության աջակցությամբ: Վերջում Էրդողանին խնդրվում է, մինչև նոյեմբերի 5-ը պատասխան նամակով տեղեկացնել համերգին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշման մասին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիան կասեցրել էր մասնակցությունը «Ստեղծագործ Եվրոպա» նախագծին: «Ստեղծագործ Եվրոպա»-ն 200 մլն եվրոյի աջակցությունն է ցուցաբերել Գերմանիայի Դրեզդեն քաղաքի սիմֆոնիկ նվագախմբի պատրաստած Հայոց ցեղասպանությանը նվիրված «Աղետ» համերգային նախագծին: «Ստեղծագործ Եվրոպա»-ն 1 լրդ 460 մլն եվրո բյուջե ունեցող նախագիծ է, որը աջակցում է Եվրոպայում 2014-2020 թթ-ին իրականացվող մշակութային ձեռնարկներին: Ծրագրին միացած երկրները, որոնց թվում էր նաև Թուրքիան, տարեկան որոշակի գումար են հատկացնում ընդհանուր բյուջե, որն էլ ծախսվում է անդամ երկրների մշակութային նախագծերին աջակցելու համար:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս պահին Բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը. Իրանագետ Փաշինյանի ֆեյք աջակիցները. «Փաստ» Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ Իրանը շտապ կարգով դիտարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը. Tasnim Իշխանություններն ամեն ինչ անում են, զզվացնում են, որ արցախցին գնա Հայաստանից․ Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Թեհրանի վրա հարվածի հետևանքով իրանահայ տղամարդու տուն է վնասվել Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և F-16 կործանիչ «Արդեն իմ տանն եմ․չեմ բացակայելու երկրից և որոշ չափով վարչական հսկողության տակ կլինեմ»․ Միքայել Մարգարյան Երբ կոչումը դառնում է «սիրուն նամակ»․ Վիտալի Մանգասարյան «Այսօր ձեւական կամուրջ է, քվեն եկել է ՔՊ–ին, բայց հակառակ ոչինչ չի գնացել քաղաքացիներին». Քոչարյան «Հիշե՛ք՝ ոնց էին Ադրբեջանի ղեկավարները խեղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ»․ Աղվան Վարդանյան Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով․ Վենս Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զnհ տվածները չեն կարող չպատժվել, ներում չի լինելու․ Ռոբերտ Քոչարյան Սխալմունք, որ շտկման կարիք ունի… Կարող ենք մտնել եկեղեցի խաղաղության խնդրանքով, բայց դուրս գալ կոնֆլիկտ ու խռովություն ստեղծել 24.300 քմ-ից մինչև 200.000 քմ ասֆալտապատում. մայրաքաղաքի անվերջ փոսերն ու դրանց համար ծախսված գումարները «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ Փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին. News.am «Ռոսատոմի» 163 աշխատակիցներ են տարհանվել Բուշերի ատոմակայանից և վերադարձել Ռուսաստան «Տեղի է ունեցել կեղծ տեղեկատվության արտահոսք»․ Փաստաբանը՝ Աշխեն Ալեքսանյանի գործի մասին ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով բեռ է ուղարկել Իրան, որում կարող են ԱԹՍ-ներ լինել․ АР Արագածում ձյունը հատել է 3 մետրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am