Թուրքիան հայտարարում է`Ռուսաստանը խախտել է իր օդային տարածքը
Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ ուրբաթ օրը ռուսական «Սու-34» կործանիչ-ռմբակոծիչը խախտել է Թուրքիայի օդային տարածքը, և իրենց վրդովմունքն են հայտնել նման «անպատասխանատու պահվածքի» կապակցությամբ՝ հաղորդում է BBC-ն: «Ռուսաստանի Դաշնության ռազմաօդային ուժերին պատկանող «Սու-34»-ը երեկ, տեղի ժամանակով ժամը 11:46-ին, խախտել է Թուրքիայի օդային տարածքը»,- ասվում է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: Համաձայն Թուրքիայի ԱԳՆ-ի՝ «Սու-34»-ի անձնակազմը չի արձագանքել ռուսերեն և անգլերեն լեզուներով տրված նախազգուշացումներին: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ խախտումը հստակ ազդանշան է առ այն, որ Ռուսաստանը ցանկանում է բարդացնել երկու երկրների միջև առանց այն էլ բարդ հարաբերությունները:
