Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը կպայքարի Անթալիայում անցկացվող թենիսի կանանց միջազգային մրցաշարի գլխավոր պատվարի համար:
Մեր 22-ամյա մարզուհին, հաղթահարելով նախնական փուլի բոլոր արգելքները, այսօր մտել է եզրափակիչ: Նա նախ պայքարից դուրս էր բերել շվեյցարացի Չիարա Գրիմին (6-4, 6-0), մակեդոնացի Լինա Գյորչեսկային (6-3, 3-6, 6-1) եւ հունգարուհի Վանդա Լուկաշին (6-3, 6-4): Կիսաեզրափակիչում Անի Ամիրաղյանը երկու սեթում հաղթել է Թուրքիայի պատվիրակ Այլա Ակսուին՝ 6-3, 6-3: Եզրափակիչում նա կմրցի այդ երկրի մյուս ներկայացուցիչ Բասակ Էրայդինի հետ:
Նշենք, որ Անի Ամիրաղյանը Անթալիայում արդեն մեկ անգամ մասնակցել էր նման կարգի մրցաշարի, սակայն քառորդ եզրափակիչում պարտվել էր եւ դուրս մնացել պայքարից:
Օգոստոսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Օգոստոսի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Օգոստոսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը
Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը