Ռաուլ Կաստրոն Փարիզ է ժամանել
Կուբայի պետական խորհրդի եւ նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոն Փարիզ է ժամանել իր պաշտոնական այցից երկու օր առաջ: Կուբայի առաջնորդի օդանավը Փարիզի Օռլի օդանավակայանում վայրէջք է կատարել տեղի ժամանակով ժամը 12-ի սահամններում, հաղորդում է ՏԱՍՍ-ը : Կաստրոն մասնավոր այց է նախատեսել Ֆրանսիայի նախագահ Ֆարնսուա Օլանդի հետ պաշտոնական հանդիպումից առաջ, որը նախատեսված է փետրվարի 1-ին: Ռաուլ Կաստրոյի այցը Կուբայի առաջնորդների կողմից առաջինն է 1995 թվականից ի վեր. այն ժամանակ Ֆրանսիա էր ժամանել Ֆիդել Կաստրոն:
