Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ
Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը կանչվել է այդ երկրի ԱԳՆ` ռուսաստանյան ռազմական օդանավի հետ կապված նոր միջադեպի բերումով: Russia Today-ը, վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին, հայտնում է, որ Թուրքիան դեսպանից պահանջել է, որպեսզի Ռուսաստանը դադարեցնի Թուրքիայի օդային տարածքի խախտումը: Ռուսաստանյան ԶԼՄ-ները հայտնում են, որ Անկարայում Ռուսաստանի դեսպանատնից հաստատում են, որ դեսպանը կանչվել է ԱԳՆ: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, ըստ որի, թուրքական կողմի պնդմամբ, ռուսաստանյան Սու - 34 ռազմական օդանավը հատել է Թուրքիայի սահմանը:
