Գրիժա կստանա՞նք, ցույց կտա ժամանակը

85 կողմ, 7 դեմ, 6 ձեռնպահ քվեարկության արդյունքներով կառավարության ծրագիրն ընդունվեց: Քվեարկությանը չմասնակցեցին ԲՀԿ-ականները, ՕԵԿ-ականները ձեռնպահ եղան։ Մինչեւ քվեարկությունը ոչ իշխանականները հասցրեցին նախընտրական ելույթներ ունենալ ու ոչ մի առարկայական հիշատակում կառավարությունից։ «Մենք չենք կարող կողմ քվեարկել այն ծրագրին, որտեղ չկա օֆշորից փողերը հետ բերելու, թալանի, ձերբակալությունների պատասխանատվության մասերը: Բայց մենք չենք կարող նաև դեմ լինել և հնարավորություն չտալ նոր կառավարությանը աշխատելու, որից հետո կլինեն գնահատականներ: Դրա համար մենք ձեռնպահ կմնանք», խմբակցությունների ելույթի ժամանակ ասաց ՕԵԿ-աբար հայտարարեց Հեղինե Բիշարյանը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ քննադատեց նոր կառավարությանը՝ ասելով, որ եթե մի շարք արատավոր երևույթների դեմ կոնկրետ քայլեր չեն արվում, ուրեմն արմատանում է այն կարծիքը, որ այս կառավարությունն ընտրություններից առաջ իշխանության դեմքը մաքրելու նպատակ ունի: ԲՀԿ խմբակցության անունից պատգամավոր Միքայել Մելքումյանը կառավարությանը կոչ արեց համալիր լուծումների գնալ ու ցույց տալ, որ իսկապես թունելի վերջում այդ լույսը կա: Նա ասաց, որ իրենց պատգամավորները չեն մասնակցի քվեարկությանը: «Վարչապետը նշեց, որ բավական ծանր ծանրաձող է պատվիրված, այո, այդպես է: Եվ այդ ծանրաձողը պետք է բարձրացնենք բոլորս միասին, մենք այս արգելքը պետք է հաղթահարենք միասին, որպեսզի կարողանանք իրականացնենք այս ծրագրի դրույթները»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:Նա անդրադարձավ ոչ իշխանական ուժերի բողոքներին, որ կառավարության ծրագիրը չի քննարկվել իրենց հետ: «Ինչո՞ւ պետք է քննարկվեր ձեզ հետ, պատասխանատվությունը մենք ենք ստանձնել ՀՅԴ հետ միասին, և մեր հանդիպումը եղել է միայն այն իմաստով, որ ծրագիրը պետք է համապատասխանեցվի ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագրի ծրագրային դրույթների հետ և ՀՀ նախագահի ելույթի դրույթների հետ: Իսկ քննարկումները ծավալվում են այստեղ, պատասխանատվությունը կրում ենք մենք, հո ձեր դրույթների հետ չեն համապատասխանեցնելու: Իսկ հիմա ազատ քննարկում է, որին կարող եք բոլորդ մասնակցել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: Կարեն Կարապետյանն ամփոփիչ ելույթում հայտարարեց անդրադարձավ բոլորին, ասաց, որ անկախ նրանից, թե ինչպես կքվեարկեն պատգամավորները՝ բաց են իրենք քննադատության, առաջարկությունների համար: ՕԵԿ-ի քննադատություններին անդրադառնալով. «Ասում են՝ դուք գրել եք կոռուպցիայի դեմ պայքար: Բոլորը գրել են, չգրե՞նք: Մյուսն ասում է, որ շատ են լոլոները՝ աջակցել, բանակցել եւ այլն: Բայց բաներ կան, որ մեզանից իրականում պահանջում են վերլուծել, աջակցել նվազեցմանը, խոչընդոտներին: Հայտարարեցիք, որ ձեռնպահ կմնաք, քանի որ մենք չենք հորդորել, որ օֆշորներից փողերը կվերադարձնեինք: Հարց՝ եթե գրեինք՝ կվերադարձնեի՞ն, կամ գրեինք՝ կո՞ղմ կքվեարկեիք» ընդգծված հեգնախառն ժպիտով նկատեց Կարապետյանը շարունակելով.« Ախտորոշման հետ կապված ճիշտ եք ասում, մենք ախտորոշում պետք է անենք: Այն ախտորոշումը, որ պետք է անենք, 20 օրը դրան բավարար չէ: Ասում եք՝ թվեր չեք գրել: Ելնելով դրանից՝ եթե ախտորոշում չենք արել, բազիսային թվերը չգիտենք, մնացած թվերին կհավատա՞նք, թե՞ չէ»: Չանտեսեց նաեւ ՀԱԿ-ին.«Ասում է՝ 6 ամսով եք ծրագիր ներկայացրել: Մի քիչ ավել ներկայացնեինք՝ կքննադատեին, թե բա՝ դուք ի՞նչ գիտեք, ընտրություններից հետո կլինե՞ք, ինչի՞ եք ավել ներկայացրել»: Վարչապետը ԲՀԿ կուսակցության անունը տալիս շփոթվեց՝ անվանելով այն «Բարգավաճ հանրապետական» կուսակցություն, ինչը ԱԺ դահլիճում ծիծաղ առաջացրեց, ԲՀԿ-ականները տեղից բացականչեցին: Վարչապետը ներողություն խնդրեց՝ վստահեցնելով՝ «հաստատ դիտավորյալ չէր»: Նա նշեց, որ չի հասկացել, թե ինչու է ԲՀԿ-ն որոշել չքվեարկել: Ըստ նրա, մեջբերեցին տարիներ շարունակ կուտակված պրոբլեմները, ասեցին, որ դրա ախտորոշումը բավականին բարդ է, միեւնույն ժամանակ ասեցին՝ ախտորոշում չարեցիք. «Ասում են՝ ծրագիրը երեւի լավն է, բայց չկա հայտարարություն ՝պատրաստակա՞մ եք ծրագրին տեր կանգնել: Այդ պատրաստակամությունն ինչպե՞ս պետք է ծրագրում ձեւակերպեինք, հուշեք՝ ձեւակերպենք»: Փոխարենը ՀՀԿ-ին եւ ՀՅԴ-ին շնորհակալություն հայտնեց՝ աջակցության համար եւ վստահեցրեց. «Ուզում եմ հավաստիացնեմ, որ իրոք գնահատում ենք այն բեռը՝ ծանրաձողը, որը պետք է բարձրացնենք: Հավանականություն կա՞, որ ժողովրդական լեզվով ասած գրիժա կստանանք՝ կա: Կստանանք՝ ժամանակը ցույց կտա: Եվ եթե միասնական լինենք, փորձենք մեր քաղաքացիական դիրքորոշումն ամեն մեկս ակտիվ պահենք, կարծում եմ, հաջողություն կունենանք»:   Անի Սահակյան

դիտվել է 147 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am