Ծիծաղելի «խորամանկություն»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում հայտարարել էր, թե դեռ չի կողմնորոշվել նախագահական հաջորդ ընտրություններին մասնակցելու մասին։ Իլհամ Ալիևը հերքել է վաղաժամ նախագահական ընտրություններ անցկացնելու պլանների մասին լուրերը. «Մենք չունենք նախագահական ընտրությունների ժամկետը փոխելու մտադրություն։ Ես գիտեմ, թե ինչ խոսակցություններ կան Ադրբեջանում ու նրա սահմաններից դուրս։ Նման պլաններ չկան, ես չեմ տեսնում նման անհրաժեշտություն։ Ինչ վերաբերում է նախագահական հաջորդ ընտրություններին իմ մասնակցել-չմասնակցելուն, որոնք պետք է անցկացվեն երկու տարի անց, դեռ բավականաչափ ժամանակ կա ինչ-ինչ եզրակացություններ կամ որոշումներ կայացնելու համար։ Եթե այսօրվա նման ունենամ բնակչության աջակցությունը, ապա բնականաբար կձգտեմ արդարացնել այդ վստահությունը»։ Ով կարող է պատկերացնել մի վիճակ, երբ հանկարծ, Ալիևը խոստովանի, թե բնակչության մեծ մասի աջակցությունը չի վայելում, ուստի, այդ իսկ պատճառով, որոշել է չառաջադրվել: Իհարկե, Ալիևի հիմնավորումները ծիծաղելի են, և բոլորին է պարզ, որ նա պահելու է իշխանությունը` անկախ նրանից թե ինքը, թե գերդաստանի մեկ այլ ներկայացուցիչ կլինի իշխանության գլուխ: Կլանի պահպանման ու ամրապնդման ճանապարհին Ալիևն արել է ամեն ինչ երկրի ներսում, դա է պատճառը, որ նրա իշխանությունը ուժգին քննադատության է արժանանում արևմտյան երկրների կողմից: Human Rights Watch-ը օրերս կոչ է արել Միացյալ Նահանգներին ու Եվրամիության երկրներին պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի իշխանությունների դեմ՝ մարդու իրավունքների համատարած ոտնահարումների համար: Նախօրեին հրապարակված զեկույցում հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է՝ չնայած Արևմուտքի քննադատությանը, Ալիևի վարչակազմը շարունակում է բռնաճնշումները ընդդիմախոսների, լրագրողների ու իրավապաշտպանների նկատմամբ: «Թեև անցած տարեվերջին պաշտոնական Բաքուն պայմանական ազատ արձակեց կամ ներում շնորհեց քաղաքական շարժառիթներով ձերբակալված մի խումբ ակտիվիստների, սակայն ճնշումները չավարտվեցին. ազատ արձակվածներից շատերը մինչ օրս զրկված են երկրից դուրս գալու իրավունքից, մյուսներն էլ հարկադրված են դադարեցնել գործունեությունը՝ բյուրոկրատական արհեստածին խոչընդոտների ու ֆինանսների բացակայության պատճառով», - նշում է Human Rights Watch-ը: Վարչակազմի ձեռքերը, ըստ զեկույցի, հասնում են նաև դրսում բնակվողներին՝ նրանց դեպքում էլ թիրախում են հայտնվում Ադրբեջանում մնացած հարազատ-բարեկամները, բազմաթիվ են դեպքերը, երբ իշխանությունը նրանց նկատմամբ է քրեական հետապնդում սկսում՝ գրում է միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Ադրբեջանում ավելի քան երեք ամիս շարունակված հետաքննությունից հետո: Վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները ճնշումներ են գործադրում նաև այն սակավաթիվ փաստաբանների նկատմամբ, որոնք հանդգնում են ընդդիմադիր գործիչների շահերը պաշտպանել՝ ոմանք զրկվում են երկրից դուրս գալու իրավունքից, մյուսների դեպքում հարկային ստուգումներ են սկսվել փաստաբանական գրասենյակում, իսկ առավել համարձակներն էլ դուրս են մնում համակարգից՝ կասկածելի մեղադրանքներով: «Թեև արևմտյան մի շարք գործընկերներ դատապարտում են Բաքվի այս լրջագույն ձախողումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում, սակայն խոսքից գործի չեն անցնում, քննադատությունն էլ կարծես չի ազդում Ալիևի վարչակազմի հետ հարաբերությունների վրա», - նշում է Human Rights Watch-ը՝ ընդգծելով․ - «Իրավիճակը շտկելու համար Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը պետք է մուտքի արտոնագրից զրկեն Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք պատասխանատու են իրավապաշտպանների, լրագրողների ու ընդդիմադիրների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների համար»: Բացի այդ, ըստ Human Rights Watch-ի, Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է նաև համաձայնեցված սահմանափակումներ կիրառեն տնտեսական ոլորտում՝ դադարեցնելով Ալիևի վարչակազմի վարկավորումն ու նավթագազային ծրագրերի ֆինանսավորումը: «Արևմուտքը պետք է թե՛ հրապարակավ, թե՛ դիվանագիտական հնարավոր բոլոր միջոցներով բարձրաձայնի մարդու իրավունքների ոտնահարումների վերաբերյալ մտահոգությունները՝ հորդորելով Ադրբեջանի իշխանություններին անմիջապես և առանց նախապայմանների ազատ արձակել մտացածին մեղադրանքներով ազատազրկված ընդդիմադիրներին, լրագրողներին ու իրավապաշտպաններին, վերացնել նրանց նկատմամբ սահմանված արգելանքներն ու երաշխավորել քաղաքացիական հասարակության անկաշկանդ ու ազատ գործունեությունը երկրի տարածքում», - հայտարարում է հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը: Որպես ասվածի ապացույց նկատենք, որ ադրբեջանական դատարանը մերժել է պայմանական ազատազրկման մեջ գտնվող իրավապաշտպան Ինթիգամ Ալիևին՝ չթույլատրելով նրան մեկնել արտերկիր։ Ավելի վաղ Ինթիգամ Ալիևը ծրագրել էր հոկտեմբեր-նոյեմբերին մասնակցել արտերկրում կայանալիք մի շարք միջոցառումների։ Դատարանն ընդգծել է, որ օրենսդրությունը պայմանական ազատազրկման մեջ գտնվողներին չի թույլատրում լքել երկիրը։ Ավելի վաղ դատարանն Ալիևին թույլատրել է հունիսի 6-7-ին դուրս գալ երկրից և մասնակցել Ստրասբուրգում անցկացված միջազգային կոնֆերանսի։ Դա տեղի էր ունեցել Ադրբեջանի կառավարությանը ԵԽ-ի ղեկավարության դիմումից հետո։ Ինթիգամ Ալիևն Ադրբեջանում կալանավորվել է 2014թ. օգոստոսին և դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման, մեղավոր ճանաչվելով տնտեսական հանցանքներ գործելու համար։ 2016թ. մարտի 28-ին գերագույն դատարանը փոխել էր նրա պատժաժամկետը՝ տալով 5 տարվա պայմանական ազատազրկում։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am