Շուշանիկ Բախշյանի նկատմամբ դատարանը գրավ կիրառեց
Ծննդկանի մահվան պատճառ դարձած, պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու մեջ մեղադրվող «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ այսօր նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է, բայցև կիրառվել այլընտրաքային խափանման միջոց: «Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ պաշտպանական կողմը միջնորդել է Շուշանիկ Բախշյանի նկատմամբ խափանման միջոց կիրառել գրավ՝1 մլն ՀՀ դրամի չափով, որը դատարանը բավարարել է: Նշենք, որ հունվարի 26-ին Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, սակայն խափանման միջոցի հարցը չէր լուծվել, քանի որ նա գտնվում էր հիվանդանոցում: Հիշեցնենք, որ Շուշանիկ Բախշյանը հունվարի 22-ին ձերբակալվել էր, սակայն հաջորդ օրը դատարանի որոշմամբ ազատ արձակվել արգելանքից: Դատարանի որոշումը հրապարկվելուց անմիջապես հետո պարզվում է Բախշյանն առողջական խնդիրներ ունի և դատարանից շտապօգնության ավտոմեքենայով, ՀՀ գլխավոր վարակաբան Արա Ասոյանի ուղեկցությամբ՝ տեղափոխում է հիվանդանոց: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
