Գրեթե բոլորն էին նկատել ու զարմացել, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կյանքում երեւի առաջին անգամ առավոտից երեկո մնացել էր Ազգային ժողովում: Սովորաբար, նա ու իր կալիբրի պատգամավորները ԱԺ նիստերին ներկայանում են հաշվված րոպեներով, նիստը սկսվելիս մտնում գրանցվում են, քվեարկում ու արագ ծլկում ԱԺ շենքից: Խորհրդարանում մնալու առիթը Կառավարության նոր ծրագիրն էր: Նոր կառավարություն, նոր վարչապետ, նոր ծրագիր ու ըստ երեւույթին նոր Սամվել Ալեքսանյան: Բայց քննարկման ընթացքը լույս սփռեց, թե ինչու է Կարեն Կարապետյանն արժանացել Ալեքսանյանի <<հարգանքին>>: Ծրագրի քննարկման ընթացքում պատգամավորներից շատերը հետաքրքրվեցին Հայաստանում հաստատված մոնոպոլիաներից ու նրանց դեմ Կարապետյանի ձեռնարկելիք քայլերի ու գործողությունների մասին հարցրեցին՝ համարելով, որ տնտեսության գլխավոր խոցերից մեկը մոնոպոլիաներն են: Նիկոլ Փաշինյանը անվանական հարց հնչեցրեց, հիշատակեց նաեւ Ալեքսանյանի անունը: Նիկոլ Փաշինյանը հարցրեց, թե ո՞նց է կառավարությունը պատրաստվում պայքարել Սամվել Ալեքսանյանի դեմ, ով շաքարավազի շուկայում ունի մենաշնորհ, ինչպես նաեւ Միհրան Պողոսյանի դեմ, ով բանանի շուկայում է ստեղծել մենաշնորհ: «Ո՞նց եմ պայքարելու Սամվել Ալեքսանյանի, Միհրան Պողոսյանի և այլոց մոնոպոլիաների դեմ, շատ պարզ՝ խաղի կանոնները լինելու են բոլորի համար նույն ձևի: Ո՞նց են իրենց մոնոպոլիաներն առաջացել՝ գուցե ձևակերպումս մի քիչ կոռեկտ չէ, հետաքրքիր չէ ինձ: Բայց լինելու է բաց դաշտ, թե ով այդ ոլորտում կլինի ավելի հաջողակ, ժամանակը ցույց կտա»,- ասաց վարչապետը: Նիկոլ Փաշինյանը ճշտեց՝ Կարեն Կարապետյանն ակնարկում է, որ Սերժ Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի իշխանության տարիներին այդ դաշտը փա՞կ է եղել՝ մասնավորապես շաքարավազի ու բանանի մասին է խոսքը: «Նախկինում ադմինիստրատիվ միջամտություն եղե՞լ է, չեմ բացառում, որ եղել է»,- բազմանշանակ պատասախանեց վարչապետը՝ գուցեեւ ակնարկելով, որ ինքը չի պատրաստվում դաշտը «փակել» Սամվել Ալեքսանյանի համար, եթե ոչ անել հակառակը՝ բացել այն ուրիշնեի առջեւ:
Մենք ավելի վաղ տեղեկացրել ենք, որ վարչապետ նշանակվելու առաջին իսկ օրերին Կարապետյանը առանձին-առանձին հանդիպել է խոշոր գործարարներին, նրանց թվում՝ Սամվել Աեքսանյանին: Գուցե Կարապետյանը արդեն զգուշացրել է իր մտադրությունների մասին ու դրանով է պայմանավորված Ալեքսանյանի «հարգանքը», իսկ որ ավելի ճիշտն է՝ վախերն առ Կարեն Կարապետյան: Հատկապես որ վերջին օրերին մեր համաքաղաքացիներից շատերն են խոսում, որ Ալեքսանյանին պատկանող Սիթիներում ապրանքների գներն էական աճ են ունեցել: Արտոնյալ գործարարին երեւի թե կամաց-կամաց ներքաշում են հարկային դաշտ, նա էլ գլխի ճարը տեսնում է:
Անի Սահակյան
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը