Բազմահազարանոց ցույց Հռոմում
Հռոմում տեղի է ունեցել բազմահազարանոց ցույց՝ ընդդեմ Իտալիայի խորհրդարան մտցված՝ միասեռ ամուսնությունների օրինականացման և գեյ-զույգերին որդեգրման իրավունք հատկացնելու մասին օրինագծի: Այս մասին հաղորդում է BBC-ն: Ցույցին երկրի տարբեր ծայրերից մասնակցել են տասնյակ հազարավոր մարդիկ, որոնք ժամանել են ավտոբուսներով և գնացքներով: Իտալիան վերջին արևմտաեվրոպական խոշոր երկիրն է, որտեղ միասեռ զույգերը չունեն իրավաբանական կարգավիճակ: Համապատասխան օրինագիծը խորհրդարանին է ներկայացվել անցյալ շաբաթ, իսկ այդ հարցով քվեարկությունը պետք է անցկացվի առաջիկա հինգշաբթի:
