Ուկրաինայի անվտանգության ծառայությունը 5 տարով արգելել է երկիր մուտք գործել ծնունդով Կիևից երգչուհի Նատաշա Կորոլյովային, ով դեկտեմբերի 14–ին ծրագրել էր մենահամերգով հանդես գալ հարազատ քաղաքում։ Այս մասին Facebook–ի իր էջում տեղադրել էր «Братство» կազմակերպության ղեկավար Դմիտրի Կորչինսկին։ Այս տեղեկությունը մեկնաբանել է երգչուհին: Կարալյովան դժգոհություն է հայտնել, որ չի կարող այցելել իր ծննդավայր: «Չգիտեմ՝ հնարավո՞ր է բողոքարկել այդ որոշումը, թե՝ ոչ, և ո՞վ պետք է դրանով զբաղվի: Իմ 94-ամյա տատիկը՞, ով Ուկրաինայում է ապրում: Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչպես հայտնել նրա այդ մասին: Նա է ինձ պահել, դաստիարակել: Նա հիմա չի կարող Մոսկվա գալ՝ կապված առողջական խնդիրների հետ: Իսկ, եթե Աստված չանի, նա մահանա, ես չեմ կարող հուղարկավորել նրան: Ստացվում է, որ ես չեմ կարող այցելել մորս, իմ ծննդավայր», — նեղսրտել է երգչուհին: Հիշեցնենք, որ 2015 թվականին Ուկրաինայի մշակույթի նախարարությունը հրապարակել էր ռուս և համաշխարհային մշակույթի 83 գործչի ցուցակը, ովքեր, իշխանությունների կարծիքով, Ուկրաինայի ազգային անվտանգության համար սպառնալիք են ներկայացնում։
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից