Ստամբուլում ձերբակալել են Պիկասոյի կտավը վաճառող
Ստամբուլում ձերբակալել են մաքսանենգների, ովքեր փորձել են վաճառել Պիկասոյի «Մերկացած կինը` սանրվելիս» կտավը, հայտնում է Reuters-ը: Իրավապհաները կապ են հաստատել մաքսանենգների հետ` որպես կտավի հավանական գնորդներ, ապա իջեցրել նրա գինը 1 մլն դոլարով, իսկ գործարքի ժամանակ չարագործներին բռնել են:
