Թուրքիայի ափերի մոտ խեղդվել է 39 ներգաղթյալ
Միջերկրական ծովում՝ Թուրքիայի Չանաքքալե շրջանի ափերի մոտ, խորտակվել է ներգաղթյալներով նավակ: Ինչպես հայտնում է Hurriyet-ը, ողբերգության արդյունքում խեղդվել է 39 մարդ, այդ թվում՝ 5 երեխա, 62 մարդ փրկվել է: Առափնյա պաշտպանության տեղեկատվությամբ՝ նավակը, որում եղել է մոտ 100 ներգաղթյալ, ուղևորվել է հունական Լեսբոս կղզի: Դրանում եղել են հիմնականում Սիրիայից, Աֆղանստանից և Մյանմարից փախստականներ: Ներկա պահին փրկարարները շարունակում են որոնողական գործողությունը:
