Ռուսաստանի գլխավոր ռաբբին քննադատության է ենթարկել Իրանին
Ռուսաստանի գլխավոր ռաբբին` հրեաների հոգևոր առաջնորդ Բեռլ Լազարը, խիստ քննադատության է ենթարկել Իրանին` Հոլոքոստի ժխտման համար: Newsru.com-ի փոխանցմամբ` ռաբբի Լազարը Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին դատապարտել է իր կայքում հրեաների ցեղասպանությունը ժխտող տեսանյութի տեղադրման համար: աբբի Լազարը հայտարարել է, որ «իրանական ռեժիմի հիմնական քայլերը շարունակում են ուղղված մնալ հրեական պետության ոչնչացմանը, նողկանք են առաջացնում, բայց ոչ զարմանք»: Նա նշել է, որ պաշտոնական Թեհրանը երբեք չի թաքցրել իր վերաբերմունքը հրեաների հանդեպ և այդ առումով չի տարբերվում հիտլերյան Գերմանիայից: Սկանդալը տեղի էր ունեցել հունվարի 27-ին` Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգ
