ԱՄՆ նախագահի թեկնածուն շփոթվել է՝ Պուտինին անվանելով «քայքայված երկիր»
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեն Կարսոնը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «քայքայված երկիր»: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը: Նախկին նեյրովիրաբույժը անհարմար վիճակում է հայտնվել՝ դեբատների ժամանակ պատասխանելով Ռուսաստանի և նրա արտաքին քաղաքականության վերաբերյալ հարցին: «Պուտինը քայքայված… երկիր է: Նավթ և էներգիա»: Անգլերեն այն հնչում է այսպես՝ Putin is a one-horse country: Ամերիկայում one-horse արտահայտությունը օգտագործվում է «ծայրահեղ կարիք», «աղքատություն» նշանակությամբ:
