Պանկիսի կիրճում ԴԱԻՇ-ի բազաներ չկան
Վրաստանի Պանկիսի կիրճում ահաբեկիչների ոչ մի բազա չկա: Այս մասին հայտարարել է Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Յան Քելլին՝ տեղեկացնում է Lenta.ru-ն: Այսպիսով դիվանագետը մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը: «ԱՄՆ-ը սերտորեն համագործակցում է Վրաստանի հետ ահաբեկիչների դեմ պայքարում: Ես մեկ անգամ ևս ցանկանում եմ նշել, որ Պանկիսում չկան ահաբեկիչների բազաներ»,- ասել է Քելլին: Հունվարի 30-ին ամերիկացի դիվանագետը և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին այցելել են Պանկիսի կիրճ, որտեղ շփվել են տեղի բնակիչների հետ: Վրաստանի նախագահը չի մեկնաբանել Լավրովի խոսքերը: Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ռուս նախարարը հայտարարել էր, որ կիրճի տարածքում տեղակայված են ԴԱԻՇ-ի մարզական բազաներ:
