Նոր մանրամասներ՝ երեկ ԱԱԾ-ականների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից

Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 7-րդ կայազորային քննչական բաժնում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով Volkswagen Polo-ի վարորդի և վիրավորների ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վարել է Շիրակի մարզի Մարալիկ գյուղի բնակիչ, 25-ամյա Սամվել Նահապետյանը: Հիվանդանոց են տեղափոխվել վարորդը և ուղևորներ, Գյումրի քաղաքի բնակիչներ, 24-ամյա Հայկ Սերոբյանը, 26-ամյա Սերյոժա Սերոբյանը, 22-ամյա Տիգրան Սերոբյանը և 23-ամյա Արտյոմ Նահապետյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Հայկ, Մերուժան, Տիգրան Սերոբյանները, իսկ վարորդ Ս. Նահապետյանն ու մյուս վիրավոր Ա. Նահապետյանը եղբայրներ են: Բոլորն էլ ծառայում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության N զորամասի N ուղեկալում՝ որպես պայմանագրային զինծառայողներ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 20-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Volkswagen Polo մակնիշի 34 TQ 334 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մեծավան-Տաշիր ավտոճանապարհին դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով վարորդն ու 3 ուղևորներ քաղաքացիների օգնությամբ դուրս էին բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Տաշիր բժշկական կենտրոն: Դեպքի վայր էր ժամանել ոստիկանության Տաշիրի բաժնի օպերատիվ խումբը՝ Տաշիրի ոստիկանապետ Արտակ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Վարդան Նարգիզյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Տաշիրի բաժին, որտեղից դեպքի վայր էր ժամանել հերթապահ հետաքննիչը:

դիտվել է 117 անգամ
Լրահոս
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս պահին Բախվել են «Nissan»-ն ու «BMW»-ն. կա վիրավոր Որքան էլ պարադոքսալ թվա, հենց այս պահին միակ ձեռքբերումն ունի Իրանը. Իրանագետ Փաշինյանի ֆեյք աջակիցները. «Փաստ» Ահազանգ. ջավախահայ ուսանող երիտասարդը կանգնած է ապօրինի դատապարտման վտանգի առաջ Իրանը շտապ կարգով դիտարկում է Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու հարցը. Tasnim Իշխանություններն ամեն ինչ անում են, զզվացնում են, որ արցախցին գնա Հայաստանից․ Ռոբերտ Քոչարյան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Թեհրանի վրա հարվածի հետևանքով իրանահայ տղամարդու տուն է վնասվել Պակիստանի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Եգիպտոսի ԱԳ նախարարները կհանդիպեն ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ խոցել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարք և F-16 կործանիչ «Արդեն իմ տանն եմ․չեմ բացակայելու երկրից և որոշ չափով վարչական հսկողության տակ կլինեմ»․ Միքայել Մարգարյան Երբ կոչումը դառնում է «սիրուն նամակ»․ Վիտալի Մանգասարյան «Այսօր ձեւական կամուրջ է, քվեն եկել է ՔՊ–ին, բայց հակառակ ոչինչ չի գնացել քաղաքացիներին». Քոչարյան «Հիշե՛ք՝ ոնց էին Ադրբեջանի ղեկավարները խեղճացած կանգնում Ռոբերտ Քոչարյանի առաջ»․ Աղվան Վարդանյան Վաշինգտոնը շահագրգռված չէ Իրանում տևական գործողություններով․ Վենս Ղարաբաղը հանձնածները, 5 հազար զnհ տվածները չեն կարող չպատժվել, ներում չի լինելու․ Ռոբերտ Քոչարյան Սխալմունք, որ շտկման կարիք ունի… Կարող ենք մտնել եկեղեցի խաղաղության խնդրանքով, բայց դուրս գալ կոնֆլիկտ ու խռովություն ստեղծել 24.300 քմ-ից մինչև 200.000 քմ ասֆալտապատում. մայրաքաղաքի անվերջ փոսերն ու դրանց համար ծախսված գումարները «Իրավական համակարգում քաոս է տիրում»․ Փաստաբանները որոշել են մասնակցել խորհրդարանական ընտրություններին. News.am «Ռոսատոմի» 163 աշխատակիցներ են տարհանվել Բուշերի ատոմակայանից և վերադարձել Ռուսաստան «Տեղի է ունեցել կեղծ տեղեկատվության արտահոսք»․ Փաստաբանը՝ Աշխեն Ալեքսանյանի գործի մասին ՌԴ-ն Ադրբեջանի տարածքով բեռ է ուղարկել Իրան, որում կարող են ԱԹՍ-ներ լինել․ АР
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am