Դևիդ Բոուին 100 մլն դոլար է կտակել կնոջն ու երեխաներին
Բրիտանացի հայտնի ռոք երգիչ Դևիդ Բոուին, ով երկարատև հիվանդության պատճառով հունվարի 10-ին կնքեց իր մահկանացուն, 2004թ. կազմված կտակի համաձայն, 100 մլն դոլար է թողել սուպերմոդել կնոջը` Իմանին ու իր 2 երեխաներին: Ինչպես հայտնում է The New York Daily News-ը, բացի այդ նա 2 մլն դոլար է կտակել անձնական օգնական Քորին Կոկո Շվաբին, ինչպես նաև 1 մլն դոլար` իր ավագ երեխայի նախկին դայակին: Վուդսթոքում գտնվող հսկայական առանձնատունը Բոուին կտակել է իր և Իմանի համատեղ դստերը` 15-ամյա Ալեքսանդրիային, իսկ անշարժ գույքը՝ առաջին ամուսնությունից ծնված որդուն և Իմանին:
