Նիդեռլանդները կմասնակցի Սիրիայում ԴԱԻՇ-ի ռմբակոծություններին
Նիդեռլանդները կմասնակցի Սիրիայում միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի՝ ԴԱԻՇ-ի դիրքերին հասցվելիք ավիահարվածներին: Պլանավորված են առաջին հերթին՝ հարվածները Սիրիայի արևելքում, որի նպատակն է՝ խափանել ԴԱԻՇ-ի զինյալներ հաղորդակցությունը Իրաքի տարածքում խմբավորման անդամների հետ: Հոլանդիայի պաշտպանության նախարար Յանինե Հեննիս-Պլասսարտն ընդգծել է, որ հաջողությունները, որ կոալիցիան գրանցում է Իրաքում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, կարող է զրոյական դառնալ այն մշտական աջակցության պայմաններում, որ ահաբեկիչները ստանում են Սիրիայից: Նիդեռլանդները 2014-ից մասնակցում է հակաահաբեկչական ռազմական կոալիցիային Իրաքի տարածքում:
