Սիրիայում պետք է ամենից առաջ սկսել ոչնչացնել ահաբեկիչներին. Ռոհանի
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Սիրիայում առաջին հերթին պետք է վերականգնել անվտանգությունը։«Ահաբեկչության դեմ պայքարը պետք է առաջնային լինի։ Ինչ վերաբերում է Սիրիայի կառավարության ապագային, ապա այդ հարցն այս պահին հետաքրքրություն չի ներկայացնում։ Կարճաժամկետ հեռանկարում Բաշար Ասադին իշխանության գլուխ թողնելուց բացի, այլ լուծում չկա։ Եթե մենք ուզում ենք ոչնչացնել ահաբեկչությունը, անհրաժեշտ է օգնել սիրիական բանակին, որը չի կարող լուծել իր առջեւ դրած խնդիրը առանց կայուն, կենտրոնացված իշխանության»,- ասել է Ռոհանին։ Իրանի նախագահը կարծում է, որ Սիրիայում պետք է ամենից առաջ սկսել ոչնչացնել ահաբեկիչներին, որը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղության եւ կայունության վերականգման համար, եւ փախստականներին հնարավորություն կտա վերադառնալ իրենց երկիրը։
